Գեղամ Ֆլջյան
Գեղամ Գևորգի Ֆլջյան (մայիսի 1, 1917, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 11, 1971), խորհրդային հայ կլարնետահար, մանկավարժ։
Գեղամ Ֆլջյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1917 Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | Հայաստան և ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 11, 1971 (53 տարեկան) |
Մասնագիտություն | երաժշտության ուսուցիչ և կլառնետահար |
Գործիքներ | կլառնետ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կենսագրություն խմբագրել
1927 թվականից սովորել է Լենինականի երաժշտական դպրոցում։ 1939 թվականին ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանը և ընդունվել Երևանի պետական կոնսերվատորիա (Զավեն Վարդանյանի դասարան), որն ավարտել է 1948 թվականին (1941 թվականին ծառայել է Կարմիր բանակում)։ 1936-1940 թվականներին աշխատել է Սունդուկյանի անվան թատրոնի նվագախմբում, 1941-1955, 1958-1962 թվականներին և 1966 թվականից եղել է ՀԽՍՀ սիմֆոնիկ նվագախմբի մենակատար։
Ավելի քան քսան տարի զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ․ 1939-1942 թվականներին եղել է Երևանի տասնամյա երաժշտական դպրոցի, 1942-1947 թվականներին՝ երաժշտական տեխնիկումի, 1946-1948 թվականներին ՝ Լենինականի երաժշտական դպրոցի, 1947-1966 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի, 1963-1965 թվականներին՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչ։
Աղբյուրներ խմբագրել
- Барсамян А. Кафедра духовых инструментов Ергосконсерватории им. Комитаса // Музыкальная Армения. — 2002. — № 2(6).
- Волшебный кларнет маэстро Флджяна: Наши замечательные соотечественники // Голос Армении. — 1998, 28 марта.
- Флджян Гегам Георгиевич — статья в издании «Энциклопедия кларнета: Энциклопедический биографический словарь музыкантов-исполнителей на кларнете».