Գեղամա աշխարհ

հասարակական-քաղաքական, մշակութային շաբաթաթերթ

«Գեղամա աշխարհ», հասարակական-քաղաքական, մշակութային շաբաթաթերթ։ Գեղարքունիքի հրատարակչություն։

Գեղամա աշխարհ
Տեսակշաբաթաթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1996
Հրատարակման վայրԳավառ

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 1996 թվականից Գավառում (1996-2001 թվականներին՝ «Գեղարքունիք»)։ Խմբագիրներ՝ Յուրի Խաչատրյան, Նաիրի Օհանյան, Խոսրով Խլղաթյան (2008 թվականից)։

Անդրադառնում է մարզպետարանի աշխատանքներին, մարզի հասարակական, տնտեսական, կրթական և մշակութային կյանքին, Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի կենսապաշարների պահպանման ու զարգացման հիմ­նախնդիրներին, ժողովրդագրությանը, շրջանի պատմությանը, անվանի դեմքերին, մշակութային հուշարձաններին։ Լուսաբանում է համահայկական միջոցառումները։ Առանձնակի տեղ է հատկացրել Արցախյան ազատամարտին և գեղարքունիքցի ազատամարտիկներին։

Տպագրում է գեղեցիկ ստեղծագործություններ, գրականագիտական և պատմագիտական հոդվածներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։