Գեղաձոր (գետ)

գետ ՀՀ Արագածոտնի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղաձոր (այլ կիրառումներ)

Գեղաձոր, գետ Հայաստանի Արագածոտնի մարզում, Կարկաչան գետի ձախ վտակը (Ախուրյանի ավազան)։ Միախառնվելով Մանթաշին՝ կազմավորում է Կարկաչանը։ Սկիզբ է առնում Արագածի հյուսիսային լանջից՝ 3300 մ բարձրությունից։ Հոսում է դեպի հյուսիս` 300–350 մ խորության տրոգով։ Սնումը ձնաանձրևային է, հորդացումը՝ հունիս–հուլիսին, սառցային երևույթները՝ 6 ամիս։ Տարեկան միջին ծախսը 0,40 մ3/վրկ է, հոսքը՝ 12,6 մլն մ3/մվ։

Գեղաձոր
Բնութագիր
Երկարություն34 կմ
Ավազանի մակերես144 կմ²
Ջրի ծախս0,39 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԱրագած
Գետաբերանի տեղակայումԿարկաչան
Կոորդինատներ
Տեղակայում
Երկիր Հայաստան
ԵրկրամասԱրագածոտնի մարզ

Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 147 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 708