Գելզենբերգ (համակենտրոնացման ճամբար)

Գելզենբերգ (գերմ.՝ Gelsenberg), Բուխենվալդի լրացուցիչ համակենտրոնացման ճամբարը։ Այն գտնվել է Նացիստական Գերմանիայի տարածքում՝ Գելզենկիրխեն-Հորստ շրջանի Գելզենկիրխեն քաղաքում։

Գելզենբերգ
ՏեսակՀամակենտրոնացման ճամբար
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունԳելզենկիրխեն
ՎայրԳելզենկիրխեն
Ղեկավար կազմակերպությունԲուխենվալդ համակենտրոնացման ճամբար[1] և ՍՍ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Այս ներքին համակենտրոնացման ճամբարում պահվել են մոտավորապես 2000 հունգար կանայք՝ հրեական արմատներով։ Գելզենբերգում այդ կանայք պահվում էին, որպեսզի կատարեն հանրօգուտ աշխատանք. այն է, շինհրապարակների մաքրում «Gelsenberg Benzin AG» ընկերության տարածքներում 1944 թվականի ամռանը։

Նույն թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ուժեղ ռմբակոծության ժամանակ ավերվում է ջրածնային գործարանը և հրեա կալանավորներից մոտավորապես 150-ը կնքում են իրենց մահկանացուն։ Մի քանի ողջ մնացած ծանր վիրավորված կալանավորներին տեղափոխում են Գելզենկիրխենի քաղաքային հիվանդանոց։ Համակենտրոնացման ճամբարը այսպիսով ինքնըստինքյան լուծարվում է։ Դրանից հետո, 1944 թվականի սեպտեմբերի կեսերին ճամբարի ողջ մնացած բանտարկյալներին տեղափոխում են Զյոմմերդայի լրացուցիչ համակենտրոնացման ճամբար, որը Թյուրինգիայում էր. այստեղ կանայք աշխատանքի անցան «Rheinmetall Borsig AG» ֆիրմայում։ Մնացած կանանց տեղափոխեցին Էսսեն՝ Բուխենվալդի այլ լրացուցիչ համակենտրոնացման ճամբարներ։

1948 թվականին Գելզենկիրխենի Հրեական մշակութային համայնքի (Jüdischen Kultusgemeinde Gelsenkirchen) նախաձեռնությամբ «Gelsenberg-Benzin AG» ավերված գործարանի տարածքում պաշտոնապես բացվում է ռմբակոծությանը զոհ գնացած կանանց հիշատակն հավերժացնող հուշարձանը։ Այս հուշարձանը մի քանի անգամ տեղափոխվում է 1950-ից 1955 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Այսօր այն տեղադրված է Գելզենկիրխեն քաղաքի հարավային գերեզմանոցի հատվածում՝ նախկին ռմբապաստարանի հարակից տարածքում։

Չնայած այն փաստին, որ դեռևս 1948 թվականի հակաֆաշիստական կազմակերպության (Vereinigung der Verfolgten des Naziregimes) պարագլուխ Ավգուստ Ֆոլմերը պայքար էր մղում նացիստ հանցագործների դեմ, որոնք աշխատել են ՍՍ-ի հրամանով, միայն 1953 թվականին առաջին անգամ պաշտոնապես հայտարավեց ճամբարի գոյության մասին։

Գելզենկենտրոնում (գերմ.՝ Gelsenzentrum), որն իրենից ներկայացնում է Գելզենկիրխենի քաղաքային և նորագույն պատմության կենտրոնը, այսօր պահպանվում են պատմական փաստաթղթեր, որոնք վերաբերում են Գելզենբերգ համակենտրոնացման ճամբարին[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. United States Holocaust Memorial Museum Encyclopedia of Camps and Ghettos, 1933-1945 / G. P. MegargeeIU Press, 2009.
  2. http://www.gelsenzentrum.de (գերմ.) Лагерь Гельзенберг.(в формате PDF), со списком имён жертв на веб-странице GELSENZENTRUM

Գրականություն

խմբագրել
  • Eugen Kogon: Der SS-Staat. Das System der deutschen Konzentrationslager. Verlag Karl Alber (Freiburg), München 1946.
  • Benjamin B. Ferencz: Lohn des Grauens. die Entschädigung jüdischer Zwangsarbeiter — ein offenes Kapitel deutscher Nachkriegsgeschichte. Campus Verlag, Frankfurt/M. 1986.
  • David A. Hackett (Hrsg.): Der Buchenwald-Report. Bericht über das Konzentrationslager Buchenwald bei Weimar. Verlag Beck, München 1996.

Արտաքին հղումներ

խմբագրել