«Գարուն։ Վարար ջուր» (ռուս.՝ Весна. Большая вода), ռուս գեղանկարիչ, «տրամադրության բնանկարի» վարպետ Իսահակ Լևիտանի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1897 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 64,2 × 57,5 սմ[1]։

Գարուն։ Վարար ջուր
տեսակգեղանկար
նկարիչԻսահակ Լևիտան
տարի1897
ժանրբնանկար
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

Այսօր «Գարուն։ Վարար ջուր» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան

Պատմություն խմբագրել

Իսահակ Լևիտանը «Գարուն։ Վարար ջուր» ստեղծագործությունը վրձնել է 1897 թվականին։ Այսօր այն գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում[2]։

Նկարագիր խմբագրել

«Գարուն։ Վարար ջուր» ստեղծագործությունում Իսահակ Լևիտանը նկարել է հորդացման երևույթը, երբ ջուրը պատել է ափամերձ ողջ տարածքը՝ խորտակելով շրջակայքում ամեն ինչ[3]։ Ջուրը հանդարտ է, անշարժ։ Ջրի հայելում արտացոլված են ծառերի մերկ ճյուղերը և բարձր երկինքը՝ թեթև ամպերով առլեցուն։ Նկարի կոլորիտը ստեղծված է երկնագույնի, դեղինի և ոսկեգույն նրբերանգներով։ Տիրապետում է երկնագույնի երփներանգությունը, որի հետ համատեղվում են ափերի դեղնությունը և ծառերի բները։ Հեղինակը պատկերել է նաև հսկայական կաղնի, կանաչ եղևնի, տնակ, մակույկ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Картина Весна большая вода Левитан Краткое описание». www.art-portrets.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  2. «Картина Левитана "Весна. Большая вода", 1897». Музеи мира и картины известных художников (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  3. «Сочинение: описание картины Левитана «Весна. Большая вода»». Природа Мира (ռուսերեն). 2018 թ․ փետրվարի 8. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.

Գրականություն խմբագրել

  • Государственная Третьяковская галерея. Искусство XII — начала XX века. — М.: СканРус, 2007. — С. 212. — ISBN 978-5-93221-120-5