«Գարնանային ջրեր» (անգլ.՝ Torrents of Spring), ռեժիսոր Եժի Սկոլիմովսկու ֆիլմը, որը նկարահանվել է Ի. Ս. Տուրգենևի համանուն վիպակի հիման վրա։ Ֆիլմը 1989 թվականին մասնակցել Է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրին[4]։

Գարնանային ջրեր
անգլ.՝ Torrents of Spring
Երկիր Ֆրանսիա
 Միացյալ Թագավորություն
 Իտալիա
Ժանրդրամա և մելոդրամա
Թվական1989 և մայիսի 10, 1990[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԵժի Սկոլիմովսկի[2]
Սցենարի հեղինակԵժի Սկոլիմովսկի
ԴերակատարներԹիմոթի Հաթոն, Նաստասյա Կինսկի, Վալերիա Գոլինո, Ուիլյամ Ֆորսայթ, Ուրբանո Բարբերինի, Ֆրանչեսկա դե Սապիո, Եժի Սկոլիմովսկի, Ժակ Էրլեն, Քսավիե Մալի, Antonio Cantafora?, Pietro Bontempo?, Antonella Ponziani?[3], Susann Uplegger?[3] և Massimo Sarchielli?[3]
ՕպերատորԴանթե Սպինոտտի
ԵրաժշտությունStanley Myers?
Պատմվածքի վայրԳերմանիա
Նկարահանման վայրՎենետիկ, Չեխիա և Պրահա
Տևողություն101 րոպե

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1840 թվականին Ֆրանկֆուրտում և շրջակայքում։ Ռուս ազնվական Դմիտրի Սանինը Իտալիայից վերադառնալու ճանապարին Գերմանիայում պատահաբար ծանոթանում է հրուշակագործի դստեր՝ 19-ամյա գեղեցկուհի Ջեմմայի հետ։ Զույգը պատրաստվում է ամուսնանալ, և Սանինը որոշում է վաճառել իր հողերը Ռուսաստանում և տեղափոխվել Գերմանիա։ Անսպասելիորեն նա հանդիպում է իր դպրոցական ընկերոջը՝ Հիպոլիտ Պոլոզովին, որի կինը՝ վաճառական միլիոնատիրոջ դուստր, 22-ամյա գեղեցկուհի Մարիա Նիկոլաևնան, ցանկանում է ձեռք բերել նրա ունեցվածքը։ Ամուսնացած լինելով՝ նա իրականում ապրում է ամուսնուց անկախ և հավատարիմ է ազատ սիրո սկզբունքներին։ Ծանոթանալով Սանինի հետ՝ նա աստիճանաբար գերում է նրան իր հմայքով և նրան դարձնում իր սիրեկանը։ Սանինը խզում է կապերը Ջեմմայի հետ և ենթակա սիրեկանի դերով ստրկորեն հետևում է Մարիային ու նրա ամուսնուն, որոնք գնում են Վենետիկ։

Դերերում

խմբագրել
  • Նաստասյա Կինսկի - Մարիա Պոլոզովա
  • Տիմոտի Հաթոն - Դմիտրի Սանին
  • Վալերիա Գոլինո - Ջեմմա
  • Ուիլյամ Ֆորսայթ - Հիպոլիտ Պոլոզովի
  • Ուրբանո Բարբերինի - Դոնգոֆ
  • Քշիշտոֆ Յանչար - Կլուբեր

Ֆիլմի համար գնչուական երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Լեոպոլդ Կոզլովսկին, որն էլ հանդես է եկել որպես Cygański Zespół Pieśni i Tańca «Roma» գնչուական տարաֆի դիրիժոր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  2. http://www.imdb.com/title/tt0096755/
  3. 3,0 3,1 3,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. Torrents of Spring Արխիվացված է Փետրվար 24, 2012 Wayback Machine-ի միջոցով: // Официальный сайт Каннского кинофестиваля

Արտաքին հղումներ

խմբագրել