Գարեթ Մաքոլի

ֆուտբոլիստ

Գարեթ Մաքոլի (անգլ.՝ Gareth McAuley, դեկտեմբերի 5, 1979(1979-12-05)[1][2][3], Larne), հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ, որը խաղացել է պաշտպանի դիրքում։ 2016 թվականի Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության մասնակից։

Գարեթ Մաքոլի
անգլ.՝ Gareth McAuley
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 5, 1979(1979-12-05)[1][2][3] (44 տարեկան)
Ծննդավայր Larne
Հասակ 191 սանտիմետր
Դիրք եզրային պաշտպան

Կարիերա

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Գարեթ Մաքոլին «Լինֆիլդ» ակումբի սան է։ 1999/2000 մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է հյուսիսիռլանդական երրորդ դիվիզիոնի «Բալիկլեր Կոմրադս» ակումբում, որի կազմում անցկացրել է 7 հանդիպում։ 2000 թվականին պաշտպանը, այդպես էլ չստանալով «Լինֆիլդում» խաղալու փորձ, տեղափոխվել է «Կրուսեյդերս»։ 2002-2004 թվականներին ֆուտբոլիստը խաղացել է «Կոլրեյնում»։ Այդ ակումբի կազմում դարձել է Իռլանդիայի գավաթի հաղթող և եզրափակիչի մասնակից։

2004 թվականին Մաքոլին տեղափոխվել է Անգլիայի Երկրորդ լիգայի «Լինքոլն Սիթի» ակումբ։ Թիմում նորամուտը նշել է 2004 թվականի օգոստոսի 7-ին «Շրուսբերի Թաունի» դեմ խաղում[4]։ «Մենսֆիլդ Թաունի» դարպասը խփած գոլը 2004 թվականի հոկտեմբերի 2-ին Գարի Թեյլոր-Ֆլետչերի գոլային փոխանցումից հետո առաջինն էր պաշտպանի համար Անգլիայի առաջնությունում[5]։ 2004/05 մրցաշրջանում «Լինքոլնը» խաղում էր փլեյ-օֆֆում առաջին լիգա դուրս գալու իրավունքի համար և Գարեթ Մաքոլին կարողացել է իրեն դրսևորել այդ խաղերում։ «Մաքլսֆիլդ Թաունի» Ալան Ֆետտիսի դարպասը խփած երկու գոլերի շնորհիվ Լինքոլն Սիթին դուրս է եկել փլեյ-օֆֆի եզրափակիչ[6][7]։

2006 թվականի ամռանը Մաքոլին դարձել է «Լեսթեր Սիթիի» խաղացող, որն այդ ժամանակ հանդես էր գալիս Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնությունում։ Առաջին հանդիպումը թիմի կազմում անցկացրել է 2006 թվականի սեպտեմբերի 23-ին «Կոլչեստերի» հետ[8]։ «Լեսթերում» իր գոլային հաշիվը բացել է 2007 թվականի փետրվարի 10-ին՝ Լևի Պորտերի և Մարկ Յեյթսի փոխանցումներով երկու անգամ գլխով գրավելով «Իփսվիչի» դարպասը։ «Լեսթերի» կազմում հանդես գալու ընդամենը 2 մրցաշրջանի ընթացքում պաշտպանը տարբեր մրցաշարերում մասնակցել է 84 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ։ 2007/08 մրցաշրջանում Գարեթ Մաքոլին իր թիմի հետ հասել Է Լիգայի Գավաթի 1/8 եզրափակիչ, սակայն Մեթի Ֆրայաթի եզրային փոխանցումից հետո «Չելսիի »դարպասը խփած նրա գոլը չի օգնել «աղվեսներին» անցնել լոնդոնյան ակումբ[9]։

2008-2011 թվականներին Գարեթ Մաքոլին հանդես է եկել «Իփսվիչ Թաունում»։ Թիմի կազմում առաջին անգամ խաղացել է 2008 թվականի օգոստոսի 9-ին «Պրեստոնի »հետ խաղում[10]։ 2008 թվականի նոյեմբերի 29-ին հյուսիսիռլանդացին առաջին գոլը խփել է թիմի կազմում՝ իրացնելով «Շեֆիլդ Յունայթեդի» պաշտպան Մեթյու Կիլգալոնի տուգանային հրապարակում ձեռքով խաղալու համար նշանակված 11-մետրանոցը[11]։ «Իփսվիչի» կազմում ֆուտբոլիստը Չեմպիոնշիփում մասնակցել է 115 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ։

2010/11 մրցաշրջանի ավարտից հետո Մաքոլին տեղափոխվել է «Վեստ Բրոմվիչ Ալբիոն»։ Թիմում նորամուտը նշել է 2011 թվականի սեպտեմբերի 24-ին «Ֆուլհեմի» դեմ խաղում[12]։ Առաջին անգամ գոլ է խփել ՎԲԱ-ի կազմում 2011 թվականի դեկտեմբերի 21-ին «Նյուքասլի» հետ խաղում[13]։

Ազգային հավաքականում

խմբագրել

2005 թվականից Գարեթ Մաքոլին հանդես է գալիս Հյուսիսային Իռլանդիայի հավաքականում։ Առաջին անգամ թիմի կազմում խաղացել է 2005 թվականի հունիսի 4-ին Գերմանիայի հավաքականի հետ ընկերական խաղում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Կիտ Գիլեսպիին։ 2005 թվականի հոկտեմբերին պաշտպանը հրավիրվել է հավաքական՝ մասնակցելու 2006 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Ուելսի և Ավստրիայի դեմ խաղերին, սակայն երկու հանդիպումներն էլ անցկացրել է պահեստայինների նստարանին[14][15]։ Կարիերայում երկրորդ անգամ Մաքոլին ազգային հավաքականի մարզահագուստով խաղադաշտ է դուրս եկել միայն 2005 թվականի նոյեմբերի 16-ին՝ պորտուգալացիների հետ ընկերական հանդիպման ընթացքում փոխարինելով Սթիվ Ջոնսին[16]։

2007 թվականին Գարեթ Մաքոլին Եվրոպայի 2008 թվականի առաջնության շրջանակներում 3 խաղ է անցկացրել հավաքականի կազմում։ Սան Մարինոյի հավաքական>ի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում պաշտպանն առաջին գոլն է խփել ազգային թիմի կազմում[17]։ Հետագայում ֆուտբոլիստը մասնակցել է Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարերին (10 խաղ, 1 գոլ) և աշխարհի 2014 թվականի առաջնությանը (7 խաղ, 2 գոլ)։

Մասնակցել է ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը, ներառյալ ընտրական խաղերը և եզրափակիչ մասը, որը կայացել է Ֆրանսիայում։

2016 թվականի հունիսի 25-ին Ուելսի թիմի դեմ կայացած 1/8 եզրափակչի խաղում ինքնագոլ է խփել պաշտպանի համար հետևյալ շատ բարդ պայմաններում։ Ձախ եզրով անցնելուց հետո ուելսցի Գարեթ Բեյլը ուժեղ հարված է կատարել Հյուսիսային Իռլանդիայի դարպասի գծի երկայնքով, իսկ գնդակը ցածր էր թռչում դարպասային գծից ընդամենը 4 մետր հեռավորության վրա։ Դեպի իր դարպասը վազող Գարեթ Մաքոլին փորձել է հետ մղել գնդակը, որպեսզի այն չհասնի իրենից աջ մեկ մետր հեռավորության վրա վազող Ուելսի հավաքականի հարձակվողին (դա Հալ Ռոբսոն-Կանուն էր), որը ընկնելիս փորձում էր ոտքով հարվածել։ Սակայն Գարեթ Մաքոլին ինքնագոլ է խփել։

Հանդիպումն այդպես էլ ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ Ուելսի, որն ի վերջո դուրս է եկել Եվրո-2016-ի 1/4 եզրափակիչ։

Ձեռքբերումներ

խմբագրել
  Քոլրեյն
  • Իռլանդիայի գավաթի գավաթակիր՝ 2002/03
  • Իռլանդիայի գավաթի եզրափակչի մասնակից՝ 2003/04

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Transfermarkt» (գերմաներեն) — «Шрусбери Таун» — «Линкольн Сити» 0:1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. «Transfermarkt» (գերմաներեն) — «Мансфилд» — «Линкольн Сити» 2:2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. «Transfermarkt» (գերմաներեն) — «Линкольн Сити» — «Маклсфилд» 1:0. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. «Transfermarkt» (գերմաներեն) — «Маклсфилд» — «Линкольн Сити» 1:1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. «Transfermarkt» (գերմաներեն) — «Лестер» — «Колчестер» 0:0. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
  9. «Transfermarkt» (գերմաներեն) — «Челси» — «Лестер» 4:3. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
  10. «Transfermarkt» (գերմաներեն) — «Ипсвич» — «Престон» 1:2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
  11. «Transfermarkt» (գերմաներեն) — «Ипсвич» — «Шеффилд Юнайтед» 1:1.
  12. «Transfermarkt» (գերմաներեն) — «Вест Бромвич» — «Фулхэм» 0:0. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
  13. «Transfermarkt» (գերմաներեն) — «Ньюкасл» — «Вест Бромвич» 2:3.
  14. «Soccerway» (անգլերեն) — Северная Ирландия — Уэльс 2:3. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
  15. «Soccerway» (անգլերեն) — Австрия — Северная Ирландия 2:0. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
  16. «Soccerway» (անգլերեն) — Северная Ирландия — Португалия 1:1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
  17. «Soccerway» (անգլերեն) — Сан-Марино — Северная Ирландия 0:3. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեթ Մաքոլի» հոդվածին։