Գարապայի Աղբյուր, աղբյուր Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Գարապաղլար գյուղի մոտ։ Ըստ հայկական ավանդության աղբյուրը, որ բխում է քարաժայռի միջից, դուրս է ժայթեցրել Նոյ նահապետի Սեմ որդին։ Ջուրը սառնորակ է և քաղցրահամ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 837 — 992 էջ։