Տիգրան Գասպարյան (բեմադրիչ)
հայ բեմադրի
(Վերահղված է Գասպարյան Տիգրան Սերգեյիից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Գասպարյան (այլ կիրառումներ)
Տիգրան Սերգեյի Գասպարյան (հուլիսի 31, 1960, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմադրիչ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2013 թվական)[1]։
Տիգրան Գասպարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 31, 1960 (63 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրել1984 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ 1983 թվականին որպես բեմադրող-ռեժիսոր աշխատանքի է ընդունվել Երևանի Սունդուկյանի անվան թատրոն։ 2012 թվականին նշանակվել է Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար[2]։
Ստեղծագործական ուղի
խմբագրելԱռաջին բեմադրությունը եղել է 1982 թվականին՝ Բեկետի «Գոդոյին սպասելիս» պիեսը։
Հետագայում բեմադրել է մի շարք պիեսներ՝
- Պերճ Զեյթունցյան, «Ոտքի, դատարանն է գալիս», 1988 թվական
- Ալբեր Քամյու, «Կալիգուլա», 1997 թվական
- Ֆեոդոր Դոստոևսկի, «Ոճիր և պատիժ», 2006 թվական
- Վարդան Պետրոսյան, «Կրակի մեջ», 2003 թվական
- Բ. Բրեխտ «Կովկասի կավճե շրջան», 2009 թվական
- Վ. Շեքսպիր «Ջոն արքա», 2012 թվական[3]
- Իոնեսկո, «Ռնգեղջյուր»
- Բուլգակով, «Մոլիերի կյանքը»[4] և այլն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ «Տիգրան Գասպարյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ «"КОРОЛЬ ДЖОН" - ПОКОРИТЕЛЬ ФЕСТИВАЛЕЙ». golosarmenii.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, Տիգրան Գասպարյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.