Բացել գլխավոր ցանկը

Գրիգորի Գասպարյան (1952, դեկտեմբերի 20, Ռուսաստանի Դաշնության Ալտայի երկրամասի Բիյսկիի շրջան), հայ բժիշկ, Արցախի ԱԺ պատգամավոր։

Picto infobox med.png
Գրիգորի Գասպարյան
Ծնվել էդեկտեմբերի 20, 1952(1952-12-20) (66 տարեկան)
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

ԿենսագրությունԽմբագրել

1961 թ. ընդունվել է Շուշիի թիվ 2 միջնակարգ ռուսական դպրոցը, որն ավարտել է 1971 թ.։ 1971 թ.–ից մինչև 1977 թ. ուսանել է Սարատովի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում։

Ինստիտուտը ավարտելուց հետո՝ որպես վիրաբույժ, աշխատանքի է ուղեգրվել Ուլյանովսկի մարզի Ինզա քաղաքը։ 1981 թ. ընդունվել և 1983 թ. ավարտել է Սամարայի բժշկական ինստիտուտի կլինիկական օրդինատուրան։

1983 թ. աշխատել է Մարտունու կենտրոնական շրջանային հիվանդանոցում, որպես վիրաբուժական բաժանմունքի վարիչ։

Արցախի ազգային-ազատագրական պայքարի սկզբից ակտիվ մասնակցություն է ցուցաբերել զինծառայող հիվանդների և վիրավորների բուժման, ինչպես նաև քաղաքացիական ազգաբնակչության սպասարկման գործում։ Իր ղեկավարությանբ ակտիվ զինվորական գործողությունների ժամանակաշրջանում Մարտունու շրջանում ստեղծվել է զինվորական հոսպիտալ, որում բուժում են ստացել ինքնապաշտպանության ուժերի ավելի քան 1500 վիրավոր մարտիկներ և քաղաքացիական ազգաբնակչությունը։

1997 թ.-ից միառժամանակ ղեկավարել է Մարտունու զինվորական հոսպիտալը և Մարտունու կենտրոնական շրջանային հիվանդանոցը։

2004 թ.-ից աշխատել է «Մարտունու շրջանային բուժմիավորում» ՓԲԸ գործադիր տնօրեն։

Մարտունու շրջանում աշխատանքային ավելի քան 20 տարիների ընթացքում կատարել է 4000–ից ավելի վիրահատություններ։[փա՞ստ] 1993 թ. պարգևատրվել է 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով։ Պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» և ՀՀ «Անբասիր ծառայության համար» շքանշաններով։

1993 և 2004 թթ. մայիսին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր։ 2010 թ․ եղել է թեկնածու Ազատ հայրենիք կուսակցությունից։

«Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է։

Ամուսնացած է, ունի 5 երեխա։

Արտաքին հղումներԽմբագրել