Գառնիկ Մանուկյան

հայ բանաստեղծ, արձակագիր

Գառնիկ Մանուկյան (հուլիսի 20, 1940(1940-07-20), Նորակերտ, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 4, 2021(2021-04-04), Նորակերտ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), հայ բանաստեղծ, արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1984)[1]։

Գառնիկ Մանուկյան
Ծնվել էհուլիսի 20, 1940(1940-07-20)
ԾննդավայրՆորակերտ, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 4, 2021(2021-04-04) (80 տարեկան)
Վախճանի վայրՆորակերտ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ և արձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
Գառնիկ Մանուկյան Վիքիքաղվածքում
Գառնիկ Մանուկյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Գառնիկ Մանուկյանը ծնվել է 1940 թվականի հուլիսի 20-ին, Վարդենիսի շրջանի Նորակերտ գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ)։ Ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Եղել է Նորակերտի դպրոցի տնօրեն, 2006-2011 թվականներին ղեկավարել է Գեղարքունիքի Հայաստանի գրողների միության մարզային բաժանմունքը։ 2009 թվականից դասավանդում է Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտում[2]։

Առաջին բանաստեղծությունը հրատարակվել է 1961 թվականին, այնուհետև սկսել է պարբերաբար տպագրվել հանրապետական գրական մամուլում։ Բալլադների և պոեմների, գրքերի հեղինակ է։ Թարգմանվել է ռուսերեն։

  • Երկու ճանապարհ (վեպ), Երևան, 2013։
  • Իմ աշխարհը. սուրբ սեր (բանաստեղծություններ, պոեմներ), Երևան, 2010։
  • Մթնշաղից առաջ (վեպ), Երևան, 2008։
  • Խաչված ճակատագիրը (վեպ), Երևան, 2004։
  • Ցավի կանչ (բանաստեղծություններ), Երևան, 2001։

Պարգևներ

խմբագրել
  • ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2011
  • ՀՀ վարչապետի շնորհակալագիր, 2011
  • ՀԳՄ, «Զորավար Անդրանիկ» համազգային միության և «Հայաստան» թերթի գրական մրցանակաբաշխության 1-ին մրցանակ՝ Զորավար Անդրանիկին նվիրված շարքի համար
  • «Զորավար Անդրանիկ» համազգային միության մրցանակի ասպետ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Գառնիկ Մանուկյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
  2. «Գառնիկ Մանուկյանի մասին zarkfoundation.com կայքում».
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գառնիկ Մանուկյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գառնիկ Մանուկյան» հոդվածին։