Գառնիկ Դանիելյան

հայ օդաչու
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գառնիկ Հակոբի Դանիելյան (օգոստոսի 13, 1955(1955-08-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 29, 1992(1992-09-29), Գյուլիստան, ԼՂՀ Շահումյանի շրջան), օդաչու-բորտմեխանիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Գառնիկ Դանիելյան
Դիմանկար
Ղարաբաղյան պատերազմի օդաչու
Ծնվել էօգոստոսի 13, 1955
ԾննդավայրԵրևան
Մահացել էսեպտեմբերի 29, 1992
Մահվան վայրԳյուլիստան, Շահումյանի շրջան
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-բորտմեխանիկ

1977–1979 թթ.-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Կիրսանովի (Տամբովի մարզ, Ռուսաստան) ավիատեխնիկական ուսումնարանը (1981 թ.)։ 1981–1992 թթ.-ին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։ 1989–1992 թթ.-ին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 1410 ժամ։

Զոհվել է հերթական մարտական առաջադրանքը կատարելիս։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Նոր Հաճնում[1]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։