Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գառնիկ Անուշավանի Բալայան (հոկտեմբերի 14, 1969(1969-10-14), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 6, 1992(1992-10-06)), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Գառնիկ Բալայան
Ծնվել էհոկտեմբերի 14, 1969(1969-10-14)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 6, 1992(1992-10-06) (22 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1969 թվականի հոկտեմբերի 14-ին, Ստեփանակերտ քաղաքում։ Սովորել է թիվ 9 միջնակարգ դպրոցում։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում[1]։

Զորացրվելուց հետո դարձել է Արցախյան շարժման ակտիվ մասնակից, զինվորագրվել 4-րդ վաշտին, մասնակցել է Կրկժանի, Շուշիի, Ասկերանի, Մարտակերտի մարտերին։ Այնուհետև տեղափոխվել է Մաճկալաշենի գումարտակ[1]։

Զոհվել է 1992 թվականի հոկտեմբերի 6-ին, Խազազի բարձունքի ազատագրման համար մղված մարտում։ Դիակը գտնվել է 46 օրից հետո։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Ազատամարտիկը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.