Գաուդի կենտրոն
Գաուդի կենտրոն, թանգարան՝ նվիրված իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիին, Ռեուս, Կատալոնիա, Իսպանիա։
Գաուդի կենտրոն | |
---|---|
Տեսակ | մշակութային կենտրոն և կազմակերպություն |
Երկիր | Իսպանիա |
Տեղագրություն | Ռեուս |
Հիմնադրվել է | մայիս 2007 |
Մակերես | 1200 քառակուսի մետր |
Կայք | gaudicentre.cat |
Գաուդի կենտրոնը պաշտոնապես բացվել է 2007 թվականի մայիսին[1]։ Գտնվում է քաղաքի կենտրոնում Plaça del Mercadal կոչվող հրապարակում[2]։ Կենտրոնն իրենից ներկայացնում է եռհարկանի շինություն՝ նախագծված ճարտարապետներ Ջոն Սիբինայի, Տոշիակի Թենջի և Գաբրիել Բոսկսի կողմից։ Շինությունն իր մեջ ներառում է Գաուդիի արվեստի աշխատանքները, աուդիո և վիզուալ տեխնոլոգիայով հարուստ փաստահավաք գործընթացներից[3]։
Պատմություն
խմբագրելԳաուդի կենտրոնը բացվել է 2007 թվականի մայիսին՝ որպես ժամանակակից և ինտերակտիվ թանգարան[1]։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնում գտնվող Plaça del Mercadal հրապարակում[2]։ Տեղի բնակչության համար կենտրոնը հայտնի է որպես «Գաուդիի արկղիկ» (անգլ.՝ Gaudí Casket)[4], որը նվիրված է Անտոնիո Գաուդիին՝ «քաղաքի սիրելի որդուն»[5]։ Քննարկումների կենտրոնում ցուցադրվում են նրա կյանքին վերաբերող աշխատանքներ և մի քանի փրկված ձեռագիր տետրեր[1], որոնց թվում է նաև Գաուդիի մոդելների, հիմնական աշխատանքների և ցուցադրությունների կրկնօրինակները և բնօրինակները՝ անգլերեն թարգմանություններով[6]։
Ճարտարապետություն և դիզայն
խմբագրելԹանգարանը եռհարկանի է[5], ցուցահանդեսի տարածքը զբաղեցնում է 1,200 մ2՝ երեք հարկերը ներառյալ[1]։ Այն հայտնի է նաև որպես քաղաքի մուտքի դուռ։
Քաղաքային խորհուրդը 10000 եվրո է ներդրել շինության ճակատային մասում լուսավորության փոփոխությունների համար։ ԼԵԴ համակարգը խնայում է էլեկտրականության 70% -ը[7]։
Աշխատանք
խմբագրելԿենտրոնն առաջարկում է զբոսավարի ծառայություն դեպի Ռեուսի կատալոնական մոռեդնիզմով կառուցված շինություններ, ինչպիսիք են Institut Pere Mata հիվանդանոցը, Casa Navàs շինությունը, և վերադարձ Գաուդի կենտրոն[8]։ Թանգարանը նաև ունի ժամանակավոր ցուցասրահ, նվերների խանութ և ռեստորան[5]։ Առաջատար աուդիո և վիզուալ տեխնոլոգիան թանգարանի բանալին են։ Այն նաև տրամադրում է աուդիո գիդեր տարբեր լեզուներով։ Կենտրոնը գրավում է երեխաներին և մեծահասակներին՝ այցելուներին հնարավորություն տալով զգայարանների միջոցով փորձել ուսումնասիրել Գաուդիի արվեստի գործերը[5]։ Կենտրոնում կան Անտոնիո Գաուդիին պատկանող մի շարք իրեր, իր աշխատանքներին վերաբերող մեդիա նյութեր։
Առաջին հարկում՝ «Գաուդին և Ռեուս»-ում[4], ցուցադրված են Գաուդիի սևագրությունները, փաստաթղթեր և տեղեկություններ իր ծննդավայրի մասին։ Երկրորդ հարկում, որը կոչվում է «Գաուդի Հայտնագործող»[4], ներկայացված են Գաուդիի ոգեշնչումները և գաղափարներն արվեստում՝ արտահայտված երկկողմանի մոդելներով։ Երրորդ՝ «Անտոնիո Գաուդին և Տիեզերքը» հարկում[4] ցուցադրված են աուդիովիզուալ շոու՝ ուղեկցված «Invitation to the world of Gaudí» ֆիլմով, ինչպես նաև Գաուդիի հայտնի և տարբերվող աշխատանքների մոդելներ[5]։
Մուտք
խմբագրելՄեծահասակների մուտքը Գաուդի կենտրոն արժե 9 եվրո, ուսանողներինը՝ 5 եվրո, իսկ մինչև 8 տարեկան երեխաների մուտքն ազատ է[2]։ Կիրակի օրերին աշխատանքային ժամերը 11։00-ից 14։00 են, իսկ երկուշաբթիից շաբաթ օրերին՝ 10։00-ից 19։00[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Gaudí Centre | Cultural Heritage. Government of Catalonia». patrimoni.gencat.cat. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Gaudí Centre Reus > Enjoycatalunya». Enjoycatalunya (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Visit Gaudi Centre Reus on your trip to Reus or Spain • Inspirock». www.inspirock.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Reus: the birthplace of Antonio Gaudi • ALL ANDORRA». ALL ANDORRA (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Catalunya.com». www.catalunya.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Fodor's Travel Guides (Firm) (2019). FODOR'S BARCELONA : with highlights of catalonia. ROUTLEDGE. ISBN 978-1640971738. OCLC 1076515444.
- ↑ Pérez, Mónica (2018 թ․ նոյեմբերի 14). «Una nueva iluminación pone color a la fachada del Gaudí Centre». DiariMes.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Group Tours | Gaudí Centre». www.gaudicentre.cat. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Gaudi Centre Reus - 2019 All You Need to Know BEFORE You Go (with Photos)». TripAdvisor (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Official website Արխիվացված 2021-05-06 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաուդի կենտրոն» հոդվածին։ |