Գանրյու (ճապ.՝ 巌流, «Հսկայական լեռան ոճ»), կենջուցուի հնագույն դպրոց, Ճապոնիայի դասական մարտարվեստ, որը ստեղծել է մոտ 1600-ականներին վարպետ և սամուրայ Սասակի Կոջիրոն։

Գանրյու
Ծագման երկիրՃապոնիա Ճապոնիա
Ծագման ժամանակ1600-ականներ
ՍտեղծողՍասակի Կոջիրո
ՆերկայացուցիչներՍասակի Կոջիրո

Պատմություն խմբագրել

Գանրյու դպրոցը հիմնադրվել է 1600-ական թվականներին սամուրայ Սասակի Կոջիրոյի կողմից[1]։ Ըստ որոշ պնդումների՝ վերջինս սովորել է կամ Տոդա Սեյգենի (Տոդարյու կամ Տյուջորյու) կամ նրա աշակերտ Կանեմակի Ջիսայի (Կանեմակիրյու) մոտ[1]։

Կոջիրոն սկզբում ծառայել է Ակի նահանգի Մորի սամուրայների տոհմին։ Հետագայում նա ճանապարհորդոլ է Ճապոնիայով և հիմնել է սուսերամարտի իր սեփական դպրոցը[2]։

Կոջիրոն սիրում էր սուսերամարտել՝ օգտագործելով նոդաչիի կատանան[2][3](նրա դպրոցը մասնագիտացած էր այդ տիպի սրերով մենամարտելու մեջ), որի համար նա մշակեց տեխնիկա, երբ գտնվում էր Իտիջո (ճապ.՝ 一乗滝) ջրվեժի տարածքում, որն անվանվել է Ցուբամե Գաեշիի ձեռքերի բախման հայտնի հակագրոհի անվամբ[2] (թարգմանության տարբերակներ՝ «ծիծեռնակի պոչը», «ծիծեռնակի պիրուետ», «ծիծեռնակի թռիչք», «ծիծեռնակի պաշտպանություն»)։

1612 թվականին Միյամոտո Մուսաշիի և Սասակի Կոջիրոյի միջև տեղի ունեցավ մենամարտ, որում վերջինս սպանվեց[1][2]։ Այնտեղ էլ ավարտվում է Գանրյու մարտարվեստի պատմությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 William Scott Wilson The Lone Samurai: The Life of Miyamoto Musashi. — Kodansha International, 2004. — С. 271. — 287 с. — ISBN 9784770029423
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Ichijio Falls» (անգլերեն). Must Love Japan. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
  3. Jerry Ahern Armed for Personal Defense. — Krause Publications, 2010. — С. 37. — 240 с. — ISBN 9781440216428

Գրականություն խմբագրել

  • Kenji Tokitsu, Sherab Chodzin Kohn Miyamoto Musashi: His Life and Writings. — Shambhala Publications. — ISBN 9780834824881
  • William Scott Wilson The Lone Samurai: The Life of Miyamoto Musashi. — Kodansha International, 2004. — 287 с. — ISBN 9784770029423

Արտաքին հղումներ խմբագրել