Գայոս Մուցիոս Սցևոլա, հռոմեացի ազնվական երիտասարդ, ով հայտնի դարձավ իր քաջության շնորհիվ։ Մ.թ.ա. 508 թվականին, երբ Հռոմը պատերազմի մեջ էր Քլոզիումի հետ, քլոզիացի արքա Լարս Պորսենան պաշարել էր Հռոմը։ Հռոմի սենատի թույլտվությամբ Մուցիոսը պետք է սպաներ Պորսենաին։ Սակայն նա մտնելով էտրուսկների ճամբար սխալմամբ սպանում է արքայի գրագրին, նրան բռնում են և նա քաջաբար խոստովանում է. «Ես Գայոս Մուցիոսն եմ, Հռոմի քաղաքացի։ Ես եկել եմ ասյտեղ որպես հակառակորդ որպեսզի սպանեմ իմ թշնամուն, ես պատրաստ եմ մահանալու այնպես ինչպես պատրաստ եմ սպանելու։ Մենք Հռոմեացիներս գործում ենք քաջությամբ, և երբ դժբախտություն է պատահում մենք տառապում ենք քաջի պես»։ Նա նաև հայտարարում է որ առաջին 300 երիտասարդների մեջ է եղել որոնք կամավոր ցանկացել են սպանել Պորսենային, իրենց կյանքի գնով[1]։

Գայոս Մուցիոս Սցևոլա
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 6-րդ դար
ԾննդավայրՀռոմ, Վատիկան
Մահացել էանհայտ
Մահվան վայրանհայտ
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ՄասնագիտությունՀին հռոմեական զինվորական անձնակազմ
Ծնողներհայր՝ անհայտ, մայր՝ անհայտ
 Gaius Mucius Scaevola Վիքիպահեստում

Նա ասաց. «Նայեք որպեսզի իմանաք թե ինչքան անարժեք է մարմինը նրանց համար ովքեր իրենց հայացքը հառել են մեծ փառքին»։ Սա ասելուց հետո Մուցիոսը իր աջ ձեռքը մտցրել է զոհաբերության համար վառված կրակի մեջ, և ցավի ոչ մի նշան չի դրսևորել, սրանով նա իր և իր ժառանգների համար վաստակել է Սցևոլա այսինքն՝ «ձախլիկ» անվանումը։ Պորսենան ապշել է երիտասարդի քաջությունից և ազատ է արձակել նրան ասելով. «Հետ գնա, քանի որ դու ավելի շատ քեզ ես վնասում քան ինձ»։ Նույն միջոցին արքան դեսպաններ է ուղարկում Հռոմ խաղաղություն հաստատելու նպատակով[2]։

Հռոմում Մուցիոսին ագարակ են տալիս, Տիբեր գետի աջ ափին, որը հետագայում հայտնի է դառնում Մուցիա Պրատա (Մուցիոսի մարգագետիններ) անունով[3]։

Հայտնի չէ թե Մուցիոսի պատմությունը իրական է թե ոչ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Livy, Ab Urbe Condita, 2.12
  2. Livy, Ab Urbe Condita, 2.12-3
  3. Livy, Ab Urbe Condita, 2.12-13
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայոս Մուցիոս Սցևոլա» հոդվածին։