Գայլերի հետ պարողը
Գայլերի հետ պարողը (անգլ.՝ Dances with Wolves)[12], պատմական դրամատիկ գեղարվեստական ֆիլմ: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1990 թվականի հոկտեմբերի 19-ին Վաշինգտոնում: Ֆիլմի ռեժիսոր և գլխավոր դեռակատար Քևին Քոսթներ, ֆիլմի վրա աշխատել է հինգ տարուց ավել: Ֆիլմում երկխոսությունների մեծ մասը լակոտա լեզվով է, որը ամերիկյան սիու հնդկացիների բարբառն է և ուղեկցվում է լուսագրերով:
Ֆիլմը նոմինացվել է 12 անվանակարգում և ստացել յոթ արձանիկ՝ ներառյալ լավագույն ֆիլմ անվանակարգում:
Գայլերի հետ պարողը անգլ.՝ Dances with Wolves | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա[1][2][3], ռազմական ֆիլմ, վեստեռն և արկածային ֆիլմ |
Հիմք | Dances with Wolves? |
Թվական | նոյեմբերի 9, 1990[4], փետրվարի 15, 1991 և փետրվարի 21, 1991[5] |
Լեզու | անգլերեն[6] |
Ռեժիսոր | Քևին Քոսթներ[7][8][1][…] |
Պրոդյուսեր | Քևին Քոսթներ, Ջիմ Ուիլսոն և Ջեք Էբերտս |
Սցենարի հեղինակ | Մայքլ Բլեյք |
Դերակատարներ | Մերի ՄաքԴոնել[8][2][9][…], Ռոդնի Ա. Գրանտ[8][2][9][…], Քևին Քոսթներ[7][8][2][…], Գրեմ Գրին[2][9][3][…], Մորի Չայկին[2][9][10], Ֆլոյդ վեստերման[9], Ուես Ստյուդի, ՏանտուԿարդինալ[11], Ռոբերտ Պաստորելլի[11], Չարլզ Ռոկետ[11], Թոմ Էվերետ[11], Ջիմ Ուիլսոն[11], Քըրք Բալց[11], Steve Reevis?[11], Լարի Ջոշուա[11], Michael Spears?, Ուայնե Գրեյս և Թոնի Փիրս |
Օպերատոր | Դին Սեմլեր |
Երաժշտություն | Ջոն Բարրի |
Մոնտաժ | Նեյլ Տրավիս |
Պատմվածքի վայր | Հարավային Դակոթա |
Նկարահանման վայր | Կանզաս |
Կինոընկերություն | Tig Productions, Majestic Films International? և Ալիեդ Ֆիլմմեյկերս |
Տևողություն | 181 րոպե և 236 րոպե |
Բյուջե | 22 000 000 $[4] |
Շահույթ | 424 208 848 $[4] |
ՍյուժեԽմբագրել
1863 թվական, քաղաքացիական պատերազմ ԱՄՆ ում:
ԱՄՆ բանակի լետենանտ Ջոն Դանբարայի ոտքը պատրասվում էին անդամահատել, նա փախչում է դաշտային հոսպիտալից և աներևակաելի սխրանք է գործում, հուսահատ հերոսությամբ գրոհի է տանում հյուսիսցիների ջոկատը: Դամբարը հարավցիների փամփուշտների տարափի տակ ողջ է մնում: ԱՄՆ բանակի գեներալը գնահատում է լեյտենանտի արարքը և տրամադրում է իր անձնական վիրաբույժին նրան բուժելու համար, հետո էլ թույլ է տալիս, որ նա իր նախընտրությամբ ընտրի իր հետագա ծառայության տեղը: Ի զարմանս գեներալի, Դամբարը խնդրում է, որ իրեն տեղափոխեն ԱՄՆ արևմտյան սահմանին մոտ մի խուլ տեղ: Նրա ծառայության տեղը քաղաքակրթությունից կտրված փոքրիկ դիտակետ էր (ֆորպոստ): Նրա անմիջական հրամանատարը ինքնասպանություն էր գործել, իսկ Դանբարի ուղեկիցը, տեղացի առևտրականը սպանվում է տեղացի «պաուին» հնդկացիների ձեռմամբ, այն բանից հետո երբ նա արդեն հերոսին հասցրել էր նշանակման տեղ: Մարդիկ ովքեր կհավատային որ Դամբայը մենակ կարող է ողջ մնալ դիտակետում, բնության խիստ պայմաններում, թվացյալ անհյուրընկալ տեղաբնակ Հյուսիսային Ամերիկացիների ,ուղղակի չի մնացել: Թվում էր նա լքված է բոլորի կողմից: Կամաց-կամաց լեյտենանտը ընտելանում էր, նա գրառումներ էր անում օրագրում: Դանբարը առճակատվում էր սիու քոչվոր ցեղի ներկայացուցիչների հետ: Սկզբում սպիտակ մարդը և հնդկացիները բաժանված էին լեզվի և մշակույթի պատնեշով: Բայց քիչ-քիչ նրանք սկսեցին ընդհանուր լեզու գտնել: Այդ ցեղում ապրում է սպիտակամորթ կին, Բռունցքով Կանգնած անունով, ով հայտնվել էր ցեղում երբ դեռ երեխա էր և մեծացել եր ինչպես հնդկացի: Նա թեթևակի հիշում է սպիտակների լեզուն և ինչպես կարող էր օգնում էր հերոսի և ցեղի մոտեցմանը: Դանբարան ձգտւմ էր հնդկացիների յուրահատուկ ապրելակերպին, մտածողուտյանը, նրանց մոտիկությանը բնության հետ, նրանց հոգեկան կապը միմյանց հետ և կյանքի ընդհանուր ներդաշնակությունը: Նա ընկերանում է ցեղի շամանի հեքիմի Կտրող Թռչուն, ցեղապետ` Տաս Արջեր և մարտիկ Քամի Նրա Մազերում-ի հետ: Հնդկացիները իրենց սովորույթի համաձայն մարդուն անուն են տալիս, կյանքի ինչ-որ հիշարժան դրվագից:
Մի անգամ տեսնելով, որ Դամբարը խաղում է գայլի հետ, այդ ժամանակ էլ նա ստսցավ իր իսկական անունը` Գայլերի Հետ Պարողը: Այն բանից հետո, երբ նա օգնեց ցեղին գտնել բիզոնների նախիրը, Գայլերի Հետ Պարողը դարձավ ցեղի լիարժեք անդամ: Բայց նախկին կյանքն ու արևմտյան քաղաքակրթությունը մշտապես հիշեցնում են իրենց մասին: Գայլերի Հետ Պարողը և արդեն նրա կինոջը`Բռունցքով Կանգնած-ին անհրաժեշտ որոշում կայացնել գնալ թ`է մնալ ցեղում: Այն ժամանակ երբ հնդկացիները փորցում էին հասկանալ ինչ վտանգ է սպառնում սպիտակ մարդկանցից, սպիտակ մարդիկ, կոպիտ և հրացաններով զինված ավելի մեծ քանակությամբ էին գրավում հնդկացիների հողերը....
ԴերերումԽմբագրել
- Քևին Քոսթներ` լետենանտ Ջոն Դանբար, Գայլերի Հետ Պարողը
- Մերի Մակդոնել Կրիստին, Բռունցքով Կանգնած
- Գրեմ Գրին` Կտրող Թռչուն (Հարվածող Թռչուն)
- Ռոդնի Գրանտ` Քամի Նրա Մազերում
- Ֆլոիդ Վեստեռման` ցեղապետ, Տաս Արջեր
- Մայքլ Սպիրս` Ջրասամույր
- Տանտու Կարդինալ` Սև Թիկնոց
- Ջիմի Հերման` Քարե Հորթ
- Նատալի Լի` Իր Ձիուն Հետևող, Շատ Ժպտացող
- Ուես Ստյուդի` պարուհինների առաջնորդ
- Ռոբերտ Պաստորելլի` Թիմմոնս
- Լարի` Ջոշուա սերժանտ Բաուեր
- Մորի Չայկին` մայոր Ֆամբրո
ՄրցանակներԽմբագրել
«Գայլերի Հետ Պարողը» ֆիլմը նշված է ամենա հեղինակավոր մրցանակերում և համաշխարհային կինեմատոգրաֆի ոսկե ֆոնդում: Օսկարի 63րդ մրցանակաբաշխությանը, որը կայացել է մարտի 25-ին, 1991 թվականին Լոս Անջելոսում, ֆիլը ներկայացվել է օսկարի տասներկու անվանակարգերով, որից յոթում հաղթող է ճանաչվել: Ֆիլմը հաղթել է ամենա հեղինակավոր անվանակարգում և ճանաչվել է 1990 թվականի լավագույն ֆիլմ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0099348/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.ofdb.de/film/1826,Der-mit-dem-Wolf-tanzt
- ↑ 3,0 3,1 http://www.metacritic.com/movie/dances-with-wolves
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.boxofficemojo.com/movies/?id=danceswithwolves.htm
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ 7,0 7,1 http://www.filmaffinity.com/en/film239359.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=6480.html
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.bbfc.co.uk/releases/dances-wolves-1970-5
- ↑ http://www.imdb.com/title/tt0099348/fullcredits
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ В данном случае слово Dances означает не существительное во множественном числе «Танцы», а глагол «Танцует» или, если адаптировать индейские имена, «Танцующий». Имя должно передаваться словами с заглавной буквы — «Танцующий С Волками», однако в прокате использовалось название с заглавной буквой только в первом слове
Արտաքին հղումներԽմբագրել
- Մայքլ Բլեյքի պաշտոնական կայք Archived 2010-08-19 at the Wayback Machine.
- «Գայլերի հետ պարողը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Գայլերի հետ պարողը»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- Գայլերի հետ պարողը(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում