Գայթակղության ծով
«Գայթակղության ծով» (անգլ.՝ Serenity), ամերիկյան թրիլլերը, որի սցենարի հեղինակը, ռեժիսորն ու պրոդյուսերը Սթիվեն Նայթն է[1]։ Ֆիլմում նկարահանվել են Մեթյու Մաքքոնահին, Էնն Հեթեուեյը, Դայան Լեյնը, ինչպես նաև Ջեյսոն Քլարկը և Ջիմոն Հոնսուն։
Գայթակղության ծով անգլ.՝ Serenity | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | թրիլեր, դրամա և ֆանտաստիկ ֆիլմ |
Թվական | հունվարի 25, 2019, մարտի 1, 2019, հունվարի 25, 2019 և մայիսի 2, 2019 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սթիվեն Նայթ |
Պրոդյուսեր | Գրեգ Շապիրո |
Սցենարի հեղինակ | Սթիվեն Նայթ |
Դերակատարներ | Մեթյու Մակքոնահի, Էն Հեթուեյ, Ջեյսոն Քլարք, Դայան Լեյն, Ջիմոն Հոնսու և Ջերեմի Սթրոնգ |
Օպերատոր | Ջես Հոլ |
Երաժշտություն | Բենջամին Ուոլֆիշ |
Մոնտաժ | Լաուրա Ջենինգս |
Պատմվածքի վայր | Կարիբյան ավազան |
Կինոընկերություն | Գլոբալ ճանապարհային ժամանց |
Տևողություն | 106 րոպե |
Բյուջե | 25 000 000 $ |
Շահույթ | 14 454 622 $ |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՖիլմի իրադարձություններն սկսվում են Պլիմուտ արևադարձային կղզում։ Բեյքեր Դիլլը փոքր նավ ունի և հարուստ հաճախորդներին զվարճացնում է ձկնորսությամբ։ Բեյքերը Իրաքյան պատերազմի վետերան է և կոնտուզիայի պատճառով վատ է հիշում անցյալը։ Մի օր նրա կյանքում հայտնվում է նախկին կինը՝ Կարենը։ Նա խնդրում է իր նոր ամուսնուց՝ Ֆրենկից, որը բռնակալ և հարբեցող է, փրկել իրեն և Բեյքերի հետ իրենց ընդհանուր որդի Պատրիկին։ Բեյքերը պետք է կազմակերպի դժբախտ պատահար ձկնորսության ժամանակ։ Նա սկզբում մերժում է, բայց որոշ ժամանակ անց համաձայնում է։
Պատրիկը փորձառու ծրագրավորող է, որն ամբողջ օրը համակարգչով խաղեր է մշակում։ Ֆիլմի սյուժեն ծավալվում է արևադարձային կղզում, և կենտրոնական կերպարը ստեղծվել է պատերազմի ժամանակ զոհված հոր՝ Ջոն Մեյսոնի (Բեյքեր Դիլլ) հիշողությունների հիման վրա։ Շուտով Բեյքերը սկսում է գիտակցել իրեն որպես համակարգչային խաղի կերպար, և այն ամենը, ինչ տեղի է ունենում շուրջը, այս խաղի արհեստական ինտելեկտի աշխատանքի արդյունքն է։ Ընդ որում, խաղի կանոններով չի կարելի սպանել հերոսներին։ Բեյքերը փոխում է կանոնները, Ֆրենկին տանում է նավի վրա և կարգավորում, որ նա ընկնի տախտակամածիծ։
Գործողությունները վերադառնում են իրական աշխարհ։ Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է, որ Պատրիկը դանակով հարվածել է խորթ հորը։ Վերջում Պատրիկը մտադիր է ստեղծել նոր խաղ, որում կարող է հանդիպել իր հորը։
Դերասանական կազմ
խմբագրել- Մեթյու Մաքքոնահի - Ջոն Մեյսոն / Բեյքեր Դիլ
- Էն Հեթեուեյ - Կարեն Զարիակաս
- Դայան Լեյն - Կոնստանտ
- Ջեյսոն Քլարկ - Ֆրենկ Զարիակաս
- Ջիմոն Հոնսու Դյուկ
- Ջերեմի Սթրոնգ - Ռիդ Միլլեր
- Շառլոտ Բաթլեր - Լոիս
- Դեյվիդ Բաթլեր - Ջեք Զարիակաս
- Ռաֆայել Սայեխ - Պատրիկ
Արտադրություն
խմբագրել2017 թվականի հունվարի վերջին հայտարարվել էր, որ Մեթյու Մաքքոնահին և Էնն Հեթեուեյը բանակցություններ են վարում՝ նկարահանվելու ֆիլմում, որի ռեժիսորը և սցենարի հեղինակը լինելու է Սթիվեն Նայթը։ Հայտնի է դարձել նաև, որ IM Global ընկերության ներկայացուցիչ Գրեգ Շապիրոն և Գայ Հիլին համատեղ ծրագրեր են մշակում և ֆինանսավորում նախագիծը[2]։ 2017 թվականի ապրիլի կեսերին ֆիլմի դերասանական կազմին միացել է Ջեյսոն Քլարկը՝ ստանալով հերոսուհու հարուստ ամուսնու՝ Էնն Հեթեուեյի դերը[3]։ Մայիսին հայտարարվել է, որ հերոսի աղջկան՝ Մեթյու Մաքքոնահիին, կմարմնավորի Ումա Թուրմանը, սակայն դերասանուհին դուրս է մնացել նախագծից գրաֆիկի վերաբերյալ կոնֆլիկտի պատճառով։ Այդ նույն ժամանակ հայտնի է դարձել, որ կինոնկարում դեր է ստացել Ջիմոն Հոնսուն[4]։ 2017 թվականի հուլիսին հայտարարվել է ֆիլմի եզրափակիչ դերասանակազմը, որում ընդգրկված էին Մեթյու Մակքոնահին, Էնն Հեթեուեյը, Դայան Լեյնը (փոխարինել է Թուրմանին), Ջեյսոն Քլարկը, Ջիմոն Հոնսուն և Ջերեմի Սթրոնգը[5][6]։
Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվել են 2017 թվականի հուլիսի վերջին Մավրիկիոս կղզում։
Շուկայավարում
խմբագրելՖիլմի առաջին օրիգինալ թրեյլերը համացանցում հայտնվել է հունիսի սկզբին[7], իսկ տեղայնացված տարբերակը՝ հունիսի վերջին[8]։ Երկրորդ օրիգինալ թրեյլերը հասանելի է դարձել նոյեմբերի վերջին[9], իսկ տեղայնացված տարբերակը՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին[10]։
Քննադատություն
խմբագրելՖիլմը ցածր գնահատականներ է ստացել քննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում այն ունի 20% դրական ակնարկ 186 վերանայման հիման վրա՝ 10-ից 4 միջին գնահատմամբ[11], իսկ Metacritic-ում՝ 100-ից 37՝ հիմնված 38 ակնարկի վրա[12]։
2020 թվականի փետրվարին հայտարարվել են «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխության հավակնորդները։ Մեթյու Մաքքոնահին ընդգրկվել է «վատագույն դերասան» անվանակարգում, իսկ Էնն Հեթուեյը՝ «վատագույն դերասանուհի», երկուսն էլ` այս ֆիլմում դերի համար[13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Simonpillai, Radheyan (2019 թ․ հունվարի 24). «Review: Serenity is a ridiculous neo-noir mess». NOW magazine. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Matthew McConaughey & Anne Hathaway To Seek ‘Serenity’ In Steven Knight-Helmed Thriller — EFM
- ↑ Jason Clarke in Talks to Join Matthew McConaughey, Anne Hathaway in ‘Serenity’ (EXCLUSIVE)
- ↑ Uma Thurman & More Finding ‘Serenity’ With Steven Knight, IM Global — Cannes
- ↑ Interstellar Stars McConaughey and Hathaway Reunite in Serenity Photo
- ↑ 'Wind River': Elizabeth Olsen, Jeremy Renner Praise Taylor Sheridan in Directorial Debut
- ↑ Anne Hathaway, Matthew McConaughey mess with your head in mysterious Serenity trailer
- ↑ Дублированный трейлер фильма Море соблазна
- ↑ SERENITY :: OFFICIAL TRAILER #2 — In Theaters January 25
- ↑ МОРЕ СОБЛАЗНА | Второй трейлер | В кино с 24 января
- ↑ «Serenity (2019)» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Serenity» (անգլերեն). Metacritic. Վերցված է 2020 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Названы претенденты на «Золотую малину»». ՌԻԱ Նովոստի. Վերցված է 2020 թ․ փետրվարի 9-ին.