Գայանե Ազարիկի Շիլաջյան (հունիսի 19, 1965(1965-06-19), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս երաժշտական պրոդյուսեր և մշակույթի աշխատող։ Մոսկվայի «Ռուսական ֆիլհարմոնիկ» սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման նախաձեռնող, տնօրեն, գլխավոր պրոդյուսեր և գեղարվեստական ղեկավար[1][2]։ Մի շարք  համերգային ծրագրերի հեղինակ[3]։ Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (2006)։ Մոսկվա քաղաքի արվեստի պատվավոր գործիչ (2018)։

Գայանե Շիլաջյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 19, 1965(1965-06-19) (58 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄ Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտ
Մասնագիտությունպրոդյուսեր
Պարգևներ և
մրցանակներ
«Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Գայանե Շիլաջյանը ծնվել է 1965 թվականի հունիսի 19-ին, Մոսկվայում։ Հայրը՝ Ազարիկ Երվանդի Շիլաջյանը, պատվավոր երկաթուղային է, աշխատել է Լիխոբորի կայարանում որպես երկաթուղային փոխադրումների պետ։ Մայրը՝ Վալենտինա Ավագի Շիլաջյանը, բժիշկ է[4]։

1985 թվականին ավարտել է Իպպոլիտով-Իվանովի անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտը` «դաշնամուր» մասնագիտությամբ։ Հինգ տարի հետո՝ 1990 թվականին, ավարտել է Համամիութենական հեռակա ֆինանսա-տնտեսական ինստիտուտը՝ «վարկերի կառավարում» մասնագիտությամբ[4]։

1990-1993 թվականներին, որպես գլխավոր ադմինիստրատոր, մասնակցել է Մոսկվայի «Նոր օպերա» քաղաքային թատրոնի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Եվգենի Կոլոբով) ստեղծմանը[4]։ 1993-1998 թվականներին եղել է Մոսկվայի «Հելիկոն-օպերա» երաժշտական թատրոնի փոխտնօրենը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր՝ Դմիտրի Բերտման)[4]։ 1998 թվականի ապրիլին դարձել է «Ռուսական ֆիլհարմոնիա ТВ-6 Մոսկվա» սիմֆոնիկ նվագախմբի տնօրենը։ 1998 թվականի օգոստոսին ֆինանսական ճգնաժամի պատճառով ТВ-6 հեռուստաալիքը դադարեցրել է նվագախմբի ֆինանսավորումը և Շիլաջյանը դիմել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին՝ ТВ-6 նվագախմբի հիման վրա քաղաքային սիմֆոնիկ նվագախումբ ստեղծելու առաջարկով։ 1998 թվականի հոկտեմբերից Շիլաջյանը մասնակցել է Մոսկվայի «Ռուսական ֆիլհարմոնիա» սիմֆոնիկ նվագախմբի ստեղծմանը[4][5]։ 2000 թվականի ապրիլին Մոսկվայի կառավարության մշակույթի պետական կոմիտեն ստեղծել է Ռուսաստանի ֆիլհարմոնիա սիմֆոնիկ նվագախումբը որպես պետական մշակութային հաստատություն և ֆինանսավորում ստացել 2001 թվականից։ Շիլաջյանը, որպես նվագախմբի տնօրեն, 2001 թվականի մարտի 19-ին Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում նոր կարգավիճակով կազմակերպել է կոլեկտիվի առաջին համերգը[4]։ 2011 թվականին դարձել է նվագախմբի գլխավոր դիրիժոր Դմիտրի Յուրովսկու հրավերի նախաձեռնողը[6]։ Մասնակցել է Ռուսաստանի ֆիլհարմոնիա նվագախմբի Barcelona ալբոմի Queen խմբի նախագծի ստեղծմանը, որտեղ այդ ալբոմն առաջին անգամ հնչել է սիմֆոնիկ կատարմամբ։ Նախագծի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերին՝ Կրեմլի պետական պալատում[7]։

Գայանե Շիլաջյանը առաջիններից է, ով սկսել է իրականացնել մուլտիմեդիա նախագծեր` դասական երաժշտության կատարումը համատեղելով գեղանկարչության հետ։ Բացի այդ, Շիլաջյանը նվագախմբի մուլտիմեդիա նախագծերի հեղինակ է[8][9]։

2018 թվականին Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում եղել է Սերգեյ Սոբյանինի վստահված անձը[10]։

Պարգևներ խմբագրել

  • «Մոսկվայի 850 -ամյակի հիշատակի» մեդալ (1997)[4],
  • Ռուս կառավարիչների ֆորումի  «Հայրենական կառավարման զարգացման գործում մեծ ավանդի համար» դիպլոմ (2004 թվականի ապրիլ)[11],
  • Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի «Ռուսաստանի լավագույն կառավարիչ» կոչում (2004)[4],
  • «Տարվա կին տնօրեն» 6-րդ մոսկովյան մրցույթի հաղթող «Մշակույթ» անվանակարգում (2005)[4],
  • Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (13 փետրվարի, 2006)[12],
  • Մոսկվայի մրցանակի դափնեկիր «Երաժշտական արվեստ» անվանակարգում (2012)[13][14],
  • Moscow Life & Bussiness Awards մրցանակ (2018)[15],
  • «Մոսկվա քաղաքի արվեստի պատվավոր գործիչ» կոչում  (2018)[16][17],
  • Պատվո նշան «Օրենսդրության և պառլամենտարիզմի զարգացման գործում վաստակի համար» (5 հունիսի, 2019),
  • «Մոսկվայի քաղաքային դումա։ 25 տարի» հոբելյանական մեդալ (2019)[18]։

Ընտանիք խմբագրել

Որդի՝ Հարի Ալեքսանդրովիչ Ֆեդոտով (ծն.՝ 1987)[4]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Оркестр Москвы «Русская филармония». meloman.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  2. «Оркестр "Русская филармония" и победительница "Евровидения" исполнят песни группы ABBA». ТАСС. 2017 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  3. Анна Русских (2018 թ․ մարտի 26). «Музыкальные хиты Голливуда». moscultura.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 «Шиладжян Гаянэ Азариковна». rusperson.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  5. Юрина Екатерина (2019 թ․ հուլիսի 30). «Гаянэ Шиладжян: "Русская филармония" - это трамплин от нуля к какому-то пониманию музыки"». cetre.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  6. «Дмитрий Юровский: "В оркестре – ни одного равнодушного лица!». classicalmusicnews.ru. 2013 թ․ մայիսի 25. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  7. Стребкова Виктория (2018 թ․ մարտի 27). «Cимфонический оркестр — это не скучно». musecube.org. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  8. «Оркестр "Русская филармония" откроет сезон мультимедийным Реквиемом Верди». m24.ru. 2016 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  9. «Реквием Верди в Страстную пятницу». moscultura.ru. 2018 թ․ ապրիլի 13. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  10. «Доверенные лица». sobyanin.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  11. «Директор Симфонического оркестра Москвы «Русская филармония» Гаянэ Шиладждян». orchestra.ru. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  12. «Указ Президента Российской Федерации от 13.02.2006 г. № 104». Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  13. «Мэр Москвы наградил премиями деятелей литературы и искусства». tvkultura.ru. 2012 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  14. «Сергей Собянин вручил премии в области литературы и искусства за 2012 год». iz.ru. 2012 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  15. «Гаянэ Шиладжян получила премию The Moscow Life&Bussiness Awards». newsmuz.com. 2018 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  16. «Гаянэ Шиладжян получила звание «Почётный деятель искусств города Москвы»». intermedia.ru. 2018 թ․ մարտի 16. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  17. «О награждении знаком отличия и присвоении почетных званий города Москвы». 2018 թ․ փետրվարի 22. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  18. «Выдающиеся москвичи отмечены наградами Мосгордумы». duma.mos.ru. 2019 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել