Գայանե Մարգարյան (դաշնակահարուհի)

դաշնակահարուհի

Գայանե Սարգսի Մարգարյան (մայիսի 20, 1963(1963-05-20), Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի, արվեստագիտության թեկնածու (2007), պրոֆեսոր (2011)։

Գայանե Մարգարյան
Ծնվել էմայիսի 20, 1963(1963-05-20) (60 տարեկան)
Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունդաշնակահարուհի
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Գայանե Մարգարյանը ծնվել է 1963 թվականի մայիսի 20-ին Ալմա Աթայում։ Սովորել է Թբիլիսիի № 6 երաժշտական դպրոցում։ 1982 թվականին ավարտել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումարանի, իսկ 1987 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի (Ա. Ամբակումյանի դասարան) դաշնամուրի բաժինները։ 1990-2004 թվականներին աշխատել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումարանի դաշնամուրի բաժնում, 1993 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում (2009 թվականից՝ պրոֆեսոր)։ 2009 թվականին դարձել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնի վարիչ։ 2008 թվականին դարձել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի պրոֆեսոր։

Ուսումասիրությունները վերաբերում են համաշխային դասական, ժամանակակից և հայ երաժշտությանը, մշակութաբանությանը։ Հեղինակել է ուսումնամեթոդական ձեռնարկ։

Մատենագիտություն խմբագրել

  • О педализации. В помощь педагогумузыканту, Е., 2004.
  • Фортепианный концерт и его разновидности в творчестве армянских композиторов: Тенденции развития (1950–1980-е гг.). Некоторые вопросы интерпретации, Е., 2009.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։