Գայանե Հովհաննիսյան (լեզվաբան)

հայ լեզվաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ‎Գայանե Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Գայանե Ռազմիկի Հովհաննիսյան (մարտի 6, 1965(1965-03-06)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (2000), պրոֆեսոր (2005)։

Գայանե Հովհաննիսյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 6, 1965(1965-03-06)[1] (59 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1987), Երևանի պետական համալսարան (2000) և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա (1993)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (2000)
Մասնագիտությունլեզվաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և Հայաստանի արդարադատության նախարարություն

Կենսագրություն խմբագրել

Գայանե Հովհաննիսյանը ծնվել է 1965 թվականին Երևանում։ 1987 թվականին ավարտել է Երևանի ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը։ 1993 թվականին ՌԴ ԳԱԱ Լեզվաբանության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզը։ 1993-1996 թվականներին անգլերեն է դասավանդել Մոսկվայի բուհերում, 1996-2001 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում, 2000 թվականին ՀՀ ԳԱԱ լեզվաբանության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը։ 2000-2007 թվականներինեղել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի հիմնադիր-վարիչը, 2000 թվականից դասախոսել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանում։ 2003-2013 թվականներին աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնում որպես փորձագետ-լեզվաբան[2]։ 2013-2021 թվականներին դասավանդել է Մասկատի Տեխնոլոգիական համալսարանում, Օման։ 2021 թվականից աշխատում է Բրյուսովի պետական համալսարանում։

Աշխատանքները վերաբերում են կիրառական, կոգնիտիվ (ճանաչողական) լեզվաբանության խնդիրներին, լեզվուսուցման, լեզվական մտածողության և գիտակցության խնդիրներին։ Հեղինակ է մոտ 80 գիտական աշխատության, այդ թվում` մենագրության, բուհական դասագրքերի, ձեռնարկների և հոդվածների` տպագրված ՀՀ֊ում և այլ երկրներում[3]։

Մրցանակներ խմբագրել

  • Խաչատուր Աբովյանի հուշամեդալ, 2004

Երկեր խմբագրել

  • Ժամանակի հոգելեզվաբանական հայեցակարգը (մենագրություն) 2001։
  • Հոգելեզվաբանության ներածություն (բուհական ձեռնարկ) 2003։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12444
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Hovhannisyan, Gayane. ARMENIAN AND ENGLISH LANDUAGE DOCUMENTATION AND DESCRIPTION A Handbook for MA Students of General and Applied Linguistics Yerevan, 2014 (անգլերեն).