Տերցիա (ինտերվալ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տերցիա (լատ.՝ tertia՝ երրորդ), երաժշտական ինտերվալ երեք աստիճան լայնությամբ, նշանակվում է 3 թվով։
Տերցիայի տարատեսակներըԽմբագրել
- Մեծ տերցիա, երեք աստիճան պարունակող ինտերվալ, որ պարունակում է երկու տոն, նշանակվում է՝ մ. 3։ Մեծ (մաժորային) եռահնչյունի ստորին ինտերվալն է և երբեմն կարող է փոխարինել նրան՝ թողնելով գրեթե նույն տպավորությունը։
- Փոքր տերցիա, երեք աստիճան պարունակող ինտերվալ, որ ներառում է մեկուկես տոն, նշանակվում է՝ փ. 3։ Փոքր (մինորային) եռահնչյունի ստորին ինտերվալն է և ինչպես մեծ տերցիան, երբեմն կարող է փոխարինել նրան։
- Մեծացված տերցիա, երեք աստիճան պարունակող ինտերվալ, որ ներառում է երկուսուկես տոն, էնհարմոնիկորեն հավասար է մաքուր կվարտային։ Կառուցվում է մաժորի և մինորի II իջեցված աստիճանին (երկու դեպքերում էլ IV բարձրացված աստիճանի մասնակցությամբ) և լուծվում է մաքուր կվինտայի մեջ։
- Փոքրացված տերցիա, երեք աստիճան պարունակող ինտերվալ, որ ներառում է մեկ տոն, էնհարմոնիկորեն հավասար է մեծ սեկունդային։ Կառուցվում է մաժորի և մինորի կայուն աստիճանների շուրջ, այսինքն՝
- մաժորում և հարմոնիկ մինորում VII աստիճան վրա (երկու դեպքերում էլ II իջեցված աստիճանի մասնակցությամբ), լուծվում է I աստիճանի մաքուր պրիմայի մեջ,
- մաժորի II բարձրացված աստիճանին և մինորի II աստիճանին (IV իջեցված աստիճանի մասնակցությամբ), լուծվում է III աստիճանի մաքուր պրիմայի մեջ,
- հարմոնիկ մաժորի, բնական մինորի և հարմոնիկ մինորի IV բարձրացված աստիճանի վրա, լուծվում է հինգերորդ աստիճանի մաքուր պրիմայի մեջ։
Տերցիայի ակուստիկաԽմբագրել
Տարբեր համակարգերում ձայնի հաճախությունները կարող են տարբեր կերպ հարաբերվել.
- Պյութագորական համակարգ՝ մեծ տերցիա 64։81, փոքր տերցիա 27։32։
- Հավասարաչափ տեմպերացված համակարգ՝ մեծ տերցիա , փոքր տերցիա (ժամանակակից երաժշտական սարքերի ճնշող մեծամասնության դեպքում)։
- Բնական համակարգ՝ մեծ տերցիա 4։5, փոքր տերցիա 5։6։
ՀնչողությունԽմբագրել
- Փոքր տերցիա.
|
|
- Մեծ տերցիա.
|
|