Գամլա կամուրջ (շվեդ.՝ Gamla bron, ), ամենահին կամուրջը Ումեոյում (Շվեդիա), որը պահպանվել է մինչև մեր ժամանակները։ Կապում է Ումելվեն գետի ափերը, երկարությունը 301 մետր է։

Գամլա
Երկիր Շվեդիա
ՏեղանքԲուդվայի Մունիցիպալիտետ
Տեսակկամուրջ
Նյութպողպատ
Հատում էՈւմե ալվ
ՃարտարապետԿլաաս Ադելշելդ
Երկարություն301 մետր
Բացման տարեթիվ1863
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Երբ Ումեոյում կամուրջներ չկային, մարդիկ ձմռանը գետը հատում էին սառցե ճանապարհով, իսկ տարվա մյուս եղանակներին՝ լաստանավերով[1]։

Ռուս-շվեդական պատերազմի ժամանակ ռուսական զորքերի կողմից քաղաքի երկրորդ գրավման ընթացքում՝ 1809 թվականին, զինվորները գերաններից լողացող կամուրջ են կառուցել։ Սակայն դրանից կարճ ժամանակ անց այն ավերվել է գարնանային վարարումից[2]։

Ումելվենում գետի վրա կամուրջ կառուցելը երկար ժամանակ շատ թանկ գործ էր համարվում, սակայն Գուստավ Մունտեն 1856 թվականին նահանգապետի պաշտոնն զբաղեցնելուց հետո հետաքրրքվել է այդ հարցով։ Նա հանձնարարել է ուսումնասիրել, թե կամրջի կառուցումը որ մասում առավել հարմար կլինի, որպեսզի առաջարկներ պատրաստի շինարարության վերաբերյալ և հաշվարկի, թե որքան կարժենա շինարարությունը։ Որոնման աշխատանքները ցույց են տվել, որ ավերված կամրջին շատ մոտ տարածքը հարմար է կամուրջ կառուցելու համար։ Շինարարական նախագծի կանխատեսվող գումարը կազմում էր 65450 կրոն։ Լրացուցիչ ծախսերի հաշվառմամբ ընդհանուր արժեքը կազմում էր 86000 կրոն[2]։

Կամուրջը բացվել է 1863 թվականին, և երկար ժամանակ այն վճարովի էր։ Շինարարությունից տասնամյակներ անց կամրջի փայտե մակերեսը վերանորոգվել է, իսկ 1894-1895 թվականներին այն փոխարինվել է պողպատով, որից հետո կամուրջը ստացել է այսօրվա տեսքը։

Կամուրջն այսօր խմբագրել

Այժմ կամուրջը բաց է միայն հետիոտնի և հեծանվորդների համար[3]։ 2013 թվականին կամրջի մաշվածություն է նկատվել, հնչել են վերակառուցման աշխատանքներ կատարելու կոչեր[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Olsson Lars Gunnar, Haugen Susanne, Edlund Lars-Erik, Tedebrand Lars-Göran, ed. (2013). Umeå 1314-2014: 100 berättelser om 700 år. Skrifter / utgivna av Johan Nordlander-sällskapet, 0348-6664 ; 30. Skellefteå: Artos & Norma. էջ 103. ISBN 9789175806686. libris=14803107.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
  2. 2,0 2,1 Steckzén, Birger (1981[1922]). Umeå stads historia 1588-1888. Norrländska skrifter, 0349-3202 ; 6 (Facs.-utg. /personreg. har utarbetats av Saga Edstedt och ortreg. av Gun och Kurt Boberg ; med en efterskrift av Erik Thelaus ed.). Umeå: Två förläggare. էջեր 339 & 439-441. ISBN 91-85920-05-3. libris=7753338.
  3. Göransson, Håkan (2010 թ․ փետրվարի 9). «Umeås historia 1810—1896». Муниципалитет Умео. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
  4. «Bro i Umeå måste förstärkas» (շվեդերեն). Вестерботтенский курьер. 2013 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.