Գևորգ Քանանյան
Գևորգ Քանանյան Եղիայի (Իլյայի) (1836 Ղզլար,-1897 Մոսկվա), հայ մանկավարժ, պատմաբան, հասարակական գործիչ։
Գևորգ Քանանյան | |
---|---|
Ծնվել է | 1836 |
Մահացել է | 1897 |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատավայր | Մոսկվայի պետական համալսարան |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Ստավրոպոլի գիմնազիան (1854), Մոսկվայի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը (1858)։ 1861 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան։ 1861-1881 թվականներին եղել է Լազարյան ճեմարանի տեսուչ, 1881-1897 թվականներին՝ վերատեսուչ (ռեկտոր)։ Դասավանդել է Մոսկվայի համալսարանում, Լազարյան ճեմարանում, ինչպես նաև Ցիմերմանի արական գիմնազիայում։ Քանանյանի գործունեության շրջանում ճեմարանը վերածվել է բարձրագույն դպրոցի։ Նրա նախաձեռնությամբ կառուցվել են մարմնամարզական դահլիճ, ննջարաններ՝ գիշերօթիկ սաների, ինչպես նաև առանձին մասնաշենք՝ մասնագիտական դասարանների ու գրադարանի համար։ Քանանյանի Գամառ–Քաթիպա գրական ընկերության հիմնադիրներից է (1854)։ Քանանյանի «Եղբայրական օգնություն Թուրքիայի տառապյալ հայերին» ժողովածուում և հայ պարբերականներում հոդվածներ է հրատարակել արևմտահայերի կյանքի, ինչպես նաև Լազարյան ճեմարանի պատմության վերաբերյալ։ Քանանյանի կտակի համաձայն 1901 թվականին Նոր Ջուղայում հիմնվել է Գևորգ Քանանյան երկսեռ դպրոցը, որը 1915-1916 ուսումնական տարում վերածվել է Օրիորդաց դպրոցի։
Երկեր
խմբագրել- Семидесятилетие Лазаревского института восточных языков (1815-1890), М.,1891.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Քանանյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |