Գաճաճ փոքրաչղջիկ (լատին․՝ Pipistrellus pygmaeus), չղջիկների ենթակարգի հարթաքիթ չղջիկների ընտանիքի կաթնասուն կենդանի։ ՀՀ ֆաունայում, որպես ինքնուրույն տեսակ, նկարագրվել է 2002 թ. -ին։ Նախկինում համարվել են փոքրաչղջիկների ցեղի երիտասարդ առանձնյակներ։ Հանդիպում է բոլոր բնական և մարդածին տարածքներում։ Փոքրաչղջիկներից ամենափոքրն է։
Մարմնի երկարությունը 30 մմ է, պոչինը և նախաբազկինը՝ մոտ 23 մմ։ Գունավորումը մուգ շագանակագույն է կամ սև։
Ակտիվ է վաղ մթնշաղին և լուսադեմին։ Լուսավոր ժամերին թաքնվում է ապաստարաններում՝ փչակներում, ծառերի կեղևի տակ, ժայռաճեղքերում, տանիքների տակ, նկուղներում և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։