Գաճաճ աստղ
Գաճաճ աստղ, («թզուկ») - կարող է լինել հետևյալ տիպերից մեկը.
- Դեղին թզուկը սպեկտրալ դասի փոքր հիմնական հաջորդականության աստղի տեսակ է, որի զանգվածը 0,8-ից 1,2 անգամ գերազանցում է Արեգակի զանգվածին։
- Նարնջագույն թզուկը սպեկտրալ տիպի փոքր հիմնական հաջորդականության աստղի տեսակ է, որի զանգվածը 0,5-ից 0,8 արևային զանգված է և ավելի երկար կյանք։
- Կարմիր թզուկը փոքր և համեմատաբար սառը գլխավոր հաջորդականության աստղ է`սպեկտրալ M տիպի։ Նրանք բավականին տարբերվում են մյուս աստղերից։ Կարմիր թզուկների տրամագիծը և զանգվածը չի գերազանցում արեգակնային զանգվածի մեկ երրորդը (զանգվածի ստորին սահմանը 0,0767[1] արևային է, որին հաջորդում են շագանակագույն թզուկները)։
- Կապույտ թզուկը աստղի հիպոթետիկ տեսակ է, որը զարգանում է կարմիր թզուկներից մինչ ամբողջ ջրածնի այրումը, իսկ հետո ենթադրաբար վերածվում է սպիտակ թզուկի։
- Սպիտակ թզուկ - զարգացած աստղեր, որոնց զանգվածը չի գերազանցում Չանդարշեքարի սահմանը, զուրկ են իրենց ջերմամիջուկային էներգիայի աղբյուրներից։ Սպեկտրալ DA դասի են։
- Սև թզուկները սպիտակ թզուկներ են, որոնք սառել են և, որպես արդյունք, տեսանելի տիրույթում չեն ճառագայթում (կամ թույլ են չառագայթում)։ Այն ներկայացնում է սպիտակ թզուկների էվոլյուցիայի վերջին փուլը` կուտակման բացակայության պայմաններում։ Սև թզուկների զանգվածները, ինչպես սպիտակ թզուկների զանգվածները, վերևից սահմանափակվում են Չանդրասեխարի սահմանով։
- Շագանակագույն թզուկ - ենթաաստղային օբյեկտներ (զանգվածը 12.57-80.35 Յուպիտերի զանգվածների միջակայքում, որը համապատասխանում է 0.012-0,0767 արևային զանգվածների), աստղի խորքերում ի տարբերություն հիմնական հաջորդականության աստղերից՝ չկա ջրածնի հելիումի վերափոխման ջերմամիջուկային ռեակցիա (Բետի ցիկլ)։
- Ենթաշագանակագույն թզուկները կամ շագանակագույն ենթաթզուկները սառը կազմավորումներ են, որոնք զանգվածով փոքր են շագանակագույն գաճաճի սահմանից։ Դրանք հիմնականում համարվում են մոլորակներ։
Նշումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 183)։ |