Կապույտ թզուկ, հիպոթետիկ դասի աստղ, կարմիր թզուկների էվոլյուցիաներ, այս աստղն ըստ զանգվածի ավելի փոքր է, քան Արեգակը (Արևի 0,5 զանգվածները և ընդհուպ մինչև նվազագույն շեմի աստղերի զանգվածները)։ Քանի որ կարմիր թզուկները ջրածինը դանդաղ են այրում և ամբողջությամբ կոնվենցիացված են, ինչը թույլ է տալիս օգտագործել ավելի մեծ տոկոս ջրածնային վառելիք, քան ավելի մեծ զանգվածներով աստղերը։ Ներկայումս դեռ ոչ մի կարմիր թզուկ չի հասցրել դառնալ կապույտ։ Սակայն այս դասի աստղերի առկայությունը հետևում է տեսական մոդելներից։

Կարմիր թզուկներից տարբերվում է իր մակերեսի բարձր ջերմությամբ։ Իրենց փոքր զանգվածի պատճառով կարմիր թզուկները չեն կարողանում դառնալ կարմիր հսկաներ (դրա համար անհրաժեշտ է հելիումի տաքացում, ինչի համար անհրաժեշտ է ընդերքի բարձր ջերմաստիճան, որը կարմիր թզուկները չեն կարող զարգացնել), որի արդյունքում ջրածնի ծախսի միջոցով մեծանում է մակերեսի ջերմաստիճանը[1]։

Ենթադրվում է, որ ամբողջ ջրածնի սպառումից հետո կապույտ թզուկները վերածվում են սպիտակ թզուկների։

Դիտեք նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Adams, F. C.; P. Bodenheimer, G. Laughlin (2005). «M dwarfs: planet formation and long term evolution». Astronomische Nachrichten. 326 (10): 913–919. Bibcode:2005AN....326..913A. doi:10.1002/asna.200510440.(չաշխատող հղում)