Գաղափարախոսական դիվերսիա
Գաղափարախոսական դիվերսիա (ռուս.՝ Идеологическая диверсия), Խորհրդային Միությունում պետական մակարդակով պաշտոնապես կիրառվող հասկացություն, որով սահմանվում էին ոչ կոմունիստական հայացքների դրսևորումները որպես ոչ խորհրդային «բուրժուական» կամ «արևմտյան» հոգեբանության և մտածելակերպի ուղիղ կամ կողմնակի ազդեցություն։
Պատմություն
խմբագրելԱռաջին անգամ «գաղափարախոսական դիվերսիա» եզրն առաջացել է Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ժամանակ 1919 թվականին՝ խորհրդային քաղաքական բառապաշարում[1]։ Դրա կիրառումը կապված էր կոմունիստական աշխարհահայացքի հաստատման բոլշևիկյան պայքարի և ռուսական հասարակության այն ժամանակվա ավանդական էթիկայի և բարոյականության ճնշման հետ։ Հասկացությունը կրում է բացահայտ հակամարտական, ռազմական բնույթ, ինչպես և զուգակցող այլ հասկացություներ, ինչպիսիք են. «գաղափարախոսական ճակատ», «գաղափարախոսական ճակատի մարտիկ», «գաղափարախոսական պայքար» և այլն։
Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ Սառը պատերազմի սկսման և Արևմտյան աշխարհի հետ պայքարի թեժացման պատճառով հասկացությունը սկսել է ավելի ակտիվորեն կիրառվել, այն մտել է ԽՍՀՄ ԿԿ բոլոր մակարդակների ամենօրյա բառապաշարի մեջ։ Հասկացությունը ավելի լայն տարածում և պրակտիկ կիրառում է ստացել ԽՍՀՄ ԿԿ Կենտկոմի գաղափարախոսության այնպիսի քարտուղարների աշխատանքներում, ինչպիսիք էն Անդրեյ Ժդանովը և Միխայիլ Սուսլովը։
1960-1980-ականներին «գաղափարախոսական դիվերսիա» հասկացության մեջ են սկսում ընդգրկել պետական մակարդակով արտասահմանյան քարոզչության արդյունք դիտարկվող այլախոհությունը։ «Գաղափարախոսական ուղղությամբ» աշխատանքների համար 1967 թվականին ստեղծվել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի 5-րդ վարչությունը, որի խնդիրն էր «գաղափարախոսական դիվերսիաների» դեմ պայքարը։
Օգտագործման օրինակներ
խմբագրելԼեոնիդ Բրեժնև։ ԽՄԿԿ ԿԿ զեկույց և ներքին ու արտաքին քաղաքականության կուսակցության հիմնական խնդիրները.
Երկու աշխարհահայցքների պայքարում չեզոքականությունն ու կոմպրոմիսները տեղ չունեն։ Այստեղ պետք է քաղաքական բարձր զգոնություն, ակտիվ, օպերատիվ և համոզիչ քարոզչական աշխատանք, թշնամական գաղափարախոսական դիվերսիաների դեմ ժամանակակից դիմադրություն։
Բնօրինակ տեքստ (ռուս.)В борьбе двух мировоззрений не может быть места нейтрализму и компромиссам. Здесь нужна высокая политическая бдительность, активная, оперативная и убедительная пропагандистская работа, своевременный отпор враждебным идеологическим диверсиям[2].
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Լ. Բարինով։ Գաղափարախոսական դիվերսիաները՝ հոգեբանական պատերազմի մաս: (ռուս.)
- ↑ Докл. XXV съезду КПСС 24 февр. 1976 г. М., 1976, с. 89