Գալուստ Հախոյան

բժիշկ, քաղաքական գործիչ

Գալուստ Ցոլակի Հախոյան (փետրվարի 14, 1956(1956-02-14)[1], Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ։ Պրիմորիեի երկրամասի Օրենսդիր ժողովի հարկաբյուջետային քաղաքականության և ֆինանսական ռեսուրսների հանձնաժողովի նախագահ։

Գալուստ Հախոյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 14, 1956(1956-02-14)[1] (68 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և բժիշկ

Կենսագրություն խմբագրել

Գալուստ Ցոլակի Հախոյանը ծնվել է 1956 թվականի փետրվարի 14-ին Կիրովական քաղաքում (այժմ Վանաձոր)՝ բազմազավակ ընտանիքում։ Հայրը՝ Ցոլակ Գաբրիելի Հախոյանը, երկաթուղային աշխատող է եղել։ Մայրը մասնագիտությամբ դերձակ էր[2]։

1974-1976 թվականներին ծառայել է Պրիմորիեի երկրամասի ԽՍՀՄ զինված ուժերում։ 1977-1983 թվականներին սովորել է Վլադիվոստոկի պետական բժշկական ինստիտում և ավարտել գերազանցությամբ։ 1983-1985 թվականներին սովորել է Վլադիվոստոկի պետական բժշկական ինստիտուտի կլինիկական օրդինատուրիայում[3]։

Ամուսնացել է 1984 թվականին, ունի 3 դուստր։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1988-1986 - Վլադիվոստոկի մարզային ֆիզոթերապիայի հիվանդանոց, վիրաբույժ
  • 1988-2004 - Վլադիվոստոկում ղեկավարել է մասնավոր ընկերություններ։

Գործունեություն խմբագրել

Պատգամավորական գործունեությունը[4]

  • 2004-2006 - Երկրորդ գումարման Դումայի պատգամավոր՝ Վլադիվոստոկի միամանդատ թիվ 12 ընտրական օկրուգում։ Վլադիվոստոկի Դումայի տնտեսական քաղաքականության և մունիցիպալ սեփականության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
  • 2006-2011 - Չորրորդ գումարման Պրիմորիեի երկրամասի Օրենսդիր ժողովի պատգամավոր՝ միամանդատ թիվ 3 ընտրական օկրուգում։ Պրիմորիեի երկրամասի օրենսդրական ժողովի հարկաբյուջետային քաղաքականության և ֆինանսական ռեսուրսների հանձնաժողովի նախագահ։
  • 2011 թվականի դեկտեմբերի 4 - ընտրվել է Պրիմորիեի երկրամասի հինգերորդ գումարման Օրենսդիր ժողովի պատգամավոր՝ միամանդատ թիվ 1 ընտրական օկրուգում։
  • 2016 թվականի հոկտեմբերի 5 - ընտրվել է Պրիմորիեի երկրամասի Օրենսդիր ժողովի հարկաբյուջետային քաղաքականության և ֆինանսական ռեսուրսների հանձնաժողովի նախագահ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://zampolit.com/dossier/akhoyan-galust-tsolakovich/
  2. «Галуст Ахоян».
  3. «Ахоян Галуст Цолакович - компромат, биография, образование, национальность». zampolit.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. «Ахоян Галуст Цолакович». www.zspk.gov.ru. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 1-ին.