Գալինա Սախարովա

երաժիշտ

Գալինա Պետրովնա Սախարովա (մայիսի 2, 1914(1914-05-02), Բեժիցա, Բրյանսկի գավառ, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 17, 1999(1999-12-17)), խորհրդային երգչուհի, սոպրանո, Համամիութենական ռադիոյի մեներգչուհի[1], Արմեն Գեորգիանի կինը, Կարինե Գեորգիանի մայրը։

Գալինա Սախարովա
Ծնվել էմայիսի 2, 1914(1914-05-02)
Բեժիցա, Բրյանսկի գավառ, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էդեկտեմբերի 17, 1999(1999-12-17) (85 տարեկան)
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնսոպրանո
Պարգևներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Գալինա Սախարովան ծնվել է ծնվել է 1914 թվականի մայիսի 2-ին Բրյանսկի նահանգի Բեժիցա քաղաքում, անասնաբույժ Պյոտր Ալեքսեևիչ Սախարովի և երաժշտության ուսուցչուհի Պելագեա Իվանովնա Նիկոլսկակի ընտանիքում։

1942 թվականին Գալինա Սախարովան ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը և դարձել Համամիութենական ռադիոյի մեներգչուհի։ Նա երգել է սոլո, ինչպես նաև դուետներով հանդես եկել Զառա Դոլուխանովայի, Վալենտինա Լևկոյի, Անտոնինա Կլեշչևայի, Նինա Պոստավնիչևայի, Վլադիմիր Բունչիկովի, Վլադիմիր Նեչաևի հետ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին երգչուհին ելույթ է ունեցել հիվանդանոցներում՝ վիրավոր զինվորների համար[2]։ 1969 թվականից անցել է թոշակի[3]։ Արժանացել է ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստի կոչման[4]։

Գալինա Սախարովան մահացել է 1999 թվականի դեկտեմբերի 17-ին, թաղել է Մոսկվայում՝ Վագանկովյան գերեզմանատանը, ամուսնու կողքին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ICS EXCLUSIVE INTERVIEW!!! CONVERSATION WITH KARINE GEORGIAN by Tim Janof
  2. «Джакомо Пуччини - Богема (на русском языке, 1948). Вся опера по ссылке:». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 24-ին.
  3. ГАЛИНА ПЕТРОВНА САХАРОВА
  4. «Галина Петровна Сахарова (1914-1999), сопрано». classicalforum.ru. Վերցված է 2023 թ․ փետրվարի 24-ին.
  5. «Россия XX века в песенном творчестве - 19 - Все о Музыке - 13 мая - 43913618736 - Медиаплатформа МирТесен». Все о Музыке - МирТесен (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել