Գալինա Մանևիչ
Գալինա Իոսիֆովնա Մանևիչ (ռուս.՝ Галина Иосифовна Маневич, դեկտեմբերի 16, 1939, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս արվեստաբան։ Կինոռեժիսոր Իոսիֆ Մանևիչի դուստրն է, նկարիչ Էդուարդ Շտեյնբերգի կինը։
Գալինա Մանևիչ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1939 (83 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | արվեստագետ |
Արվեստագիտության թեկնածու է, Ռուսաստանի գրողների միության անդամ։ «Գոհության փորձ» գրքի հեղինակն է։ Գրել է բազմաթիվ հոդվածներ մշակույթի, արվեստի, գրականության և կինոյի վերաբերյալ։ Նկարիչներ Անատոլի Զվերևի, Վլադիմիր Նեմուխինի, Օսկար Ռաբինի, Միխայիլ Ռոգինսկու, Միխայիլ Շվարցմանի, արվեստաբան Ինդրժիխ Խալուպեցկու կենսագրությունների հեղինակն է։
Ապրում է Մոսկվայում, Փարիզում, Տարուսայում։
2016 թվականին մահացած ամուսնու Տարուսայում գտնվող արվեստանոցը փոխանցել է Ա. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանին, այժմ այն թանգարանի մասնաճյուղն է[2]։
Մատենագրություն խմբագրել
- Оправдание творчества, М., 1990
- Маневич Галина. Опыт благодарения: Воспоминания / Художник Эдуард Штейнберг. — М.: Аграф, 2009. — 400 с. — (Символы времени). — 1000 экз. — ISBN 978-5-7784-0388-8
- Маневич Галина. Цвет прошедшего времени / Художник Эдуард Штейнберг. — М.: Аграф, 2010. — 400 с. — (Символы времени). — 1000 экз. — ISBN 978-5-7784-0398-7
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Bibliothèque nationale de France Record #16659335q // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ Софья Багдасарова (2019-10-31)։ «Галина Маневич: «Мне хотелось распределить наследие Штейнберга по многим музеям»» (ռուսերեն)։ The Art Newspaper Russia։ Վերցված է 2019-12-19