Գալեդաղի, լեռ Անատոլիական սարահարթի արևելյան մասում, Ամասիա քաղաքից հյուսիս։ Լեռան գագաթին ու լանջերին նշմարվում են հին բերդի պաշտպանական պարսպի մնացորդներ, վիմափոր մի քանի կամարապատ քարայրներ։ Գարեգին Սրվանձտյանի վկայությամբ լեռան երկու գագաթների միջև գտնվող ջրամբարը իր ճանապարհորդությունից 12 տարի առաջ դեռևս գոյություն է ունեցել[1]։

Գալեդաղի
Տեսակլեռ
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորԱմասիայի մարզ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 772 — 992 էջ։