Գալակտիոն և Տիցիան Տաբիձեների տուն-թանգարան
Գալակտիոն և Տիցիան Տաբիձեների տուն-թանգարան (վրաց.՝ გალაკტიონ და ტიციან ტაბიძეების სახლ-მუზეუმი), թանգարան Վրաստանի Վանի շրջանի Ճկղվիշի գյուղում[1]։
Գալակտիոն և Տիցիան Տաբիձեների տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Ճկղվիշի (Վանի շրջան) |
Հիմնադրվել է | 1983 |
Տվյալներ
խմբագրելԹանգարանը տեղակայված է 3 հա տարածքի վրա։ Մշտական ցուցացուցադրություն՝ 450 մ², պարբերական ցուցահանդեսներ՝ 30 մ², նիստերի դահլիճ՝ 60 մ², պահոց՝ 30 մ²[2]։
Թանգարանը բաց է ամեն օր, բացի երկուշաբթի օրերից, ժամը 10-ից մինչև 17-ը[2]։
Պատմություն
խմբագրելԹանգարանը հիմնադրվել է 1966 թվականին[3]։ Բացվել է 1983 թվականին։
Ցուցադրություն
խմբագրելԹանգարանը ներառում է երկու ցուցահանդեսային շենք և Ճկղվիշի գյուղում ծնված վրացի բանաստեղծներ Գալակտիոն (1892-1959) և Տիցիան Տաբիձեների (1895-1937) պատմական տները[2]։
Թանգարանում պահվում են Գալակտիոն և Տիցիան Տաբիձեների հիշատակային իրերը, հին տպագիր գրքեր Գալակտիոն հոր գրադարանից, խեցեղեն, ասեղնագործության նմուշներ, վրացի նկարիչների (Կ. Սանաձե, Կ. Իգնատով, Վ. Ջափարիձե և այլք) և քանդակագործների աշխատանքներ[2]։
Թանգարանում ներկայացված են «Գալակտիոն և Տիցիան», «Թագավոր բանաստեղծ», «Ես ծնվել եմ ապրիլին», «Գալակտիոնի ակնարկները», «Տիցիանն ու Բորիս Պաստեռնակը» թեմաներով ցուցանմուշներ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Музеи и Галереи / Вани». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Galaktion and Titsian Tabidze House Museum». Georgianmuseums.ge (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Дом-музей Галактиона и Тициана Табидзе отреставрируют». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 10-ին.