Գազ Սուկաչովի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Լոբազգիներ
Տեսակ Գազ Սուկաչովի
Լատիներեն անվանում
Astragalus sukaczevii


Գազ Սուկաչովի (լատին․՝ Astragalus sukaczevii), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

5-20 սմ երկարությամբ բազմայա անցողուն և երկծայր մազիկներով ծածկված բույս է։ Տերևները պարզ են, հազվադեպ՝ 1-3 զույգ, մոխրականաչ տերևիկներով և երկու կողմից խիտ ծածկված առսեղմ մազիկներով։ 4-20 սմ երկարությամբ ծաղկակիրները դուրս են գալիս վարդակից։ Ծաղկաբույլն ունի 5-20 ծաղիկ։ Պսակը ծաղկման սկզբում դեղին է, իսկ հետագայում՝ դեղնադարչնագույն։ Ունդերը գծային են[1]։

Տարածվածություն

խմբագրել

Աճում է Սևանի (Դարանակ և Արտանիշ գյուղերի շրջակայք) և Երևանի (լեռնաշղթա Երանոս, Արտաշատի շրջակայք) ֆլորստիկական շրջաններում։ Հանդիպում է նաև Նախիջևանում[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է ծովի մակարդակից 1200-2000 մ բարձրությունների վրա, միջին և վերին լեռնային գոտում, կրաքարային, խճաքարոտ լանջերին, կիսանապատային բուսականության կազմում, կաղնու և գիհու նոսրանտառներում։ Ծաղկում է ապրիլ-մայիսին, պտղաբերում է մայիս-հունիս ամիսներին[1]։

Պահպանություն

խմբագրել

Խոցելի տեսակ է։ Արեալը խիստ մասնատված է։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²ից պակաս։ Ընդգրկված չէ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.