Գազոնահնձիչներով մրցարշավ

Գազոնահնձիչներով մրցարշավ, շարժիչային սպորտի տեսակ է, որտեղ օգտագործվում են այգու ձևափոծխված խոտհնձիչ տրակտորներ[1][2]։

Գազոնահնձիչներով մրցարշավ
Տեսակավտոարշավ
 Racing lawn mowers Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Գազոնահնձիչներով վաղ մրցարշավներն անցկացվում էին որպես ժամանցային միջոցառումներ՝ տոն օրերին։ Հայտնի են 1963 թվականին Ինդիանա նահանգում ԱՄՆ Անկախության օրվա տոնակատարությանը տեղի ունեցած մրցարշավները[3]։ Առաջին մասնագիտացված սպորտային կազմակերպությունը հիմնադրվել է 1973 թվականին Մեծ Բրիտանիայում[1][3]։

Մրցարշավի անցկացում խմբագրել

Ինչպես մյուս ավտոսպորտերը, գազոնահնձիչներով մրցարշավը ունի «Մրցաշավային մեքենաների» տարբեր կանոններ և դասեր[3]։

Մրցարշավները կազմակերպվում են տարբեր ասոցիացիաների կողմից․

  • Գազոնահնձիչներով մրցարշավի բրիտանական ասոցիացիա (Մեծ Բրիտանիա)
  • North West Lawn Mower Racing Association (Մեծ Բրիտանիա)
  • U.S. Lawn Mower Racing Association (ԱՄՆ)
  • Ամերիկյան մրցարշավային հնձվորների ասոցիացիա (ԱՄՆ)
  • Ավստրալիայի խոտհնձիչների մրցավազքի ասոցիացիա (Ավստրալիա)

Քննադատություն խմբագրել

2002 թվականին OPEI-ի նախագահ Բիլ Հարլին քննադատեց սպորտը վնասվածքների բարձր մակարդակի համար.«Գազոնահնձիչներով հնձվորները նախատեսված են խոտ կտրելու համար։ Սրանք մրցարշավային մեքենաներ չեն»[1]։

Արագության ռեկորդներ խմբագրել

Բացի զանգվածային մրցարշավներից, կան նաև միայնակ մրցարշավներ արագության ռեկորդ սահմանելու համար։ Դրանց մասնակցում են խորապես ձևափոխված խոտհնձիչ տրակտորներ։

Ամսաթիվ Մրցարշավորդ Գազոնահնձիչի մոդել Գտնվելու վայրը Ձեռք բերված արագություն
4 հուլիսի 2006 Բոբի Քլիվլենդ 104+® Octane Boost (Snapper) ԱՄՆ, Bonneville Salt Flats 80.792 կմ/ժ[4][5][6]
մայիս 2010 Դոն Ուելս Project Runningblade (Countax) Մեծ Բրիտանիա 87.833 կմ/ժ[4][6]
24-26 սեպտեմբերի 2010 Բոբի Քլիվլենդ 104+® Octane Boost (Snapper) ԱՄՆ, Bonneville Salt Flats 96.529 կմ/ժ[4][5]
8 մարտի 2014 Պիեր Ուորդ Mean Mower (Honda) Իսպանիա, IDIADA Proving Ground 116.575 կմ/ժ[5][7][8]
5 նոյեմբերի 2015 Պեկկա Լունդեֆարետ The World’s Fastest Viking (Viking) Նորվեգիա, Torp Sandefjord Airport 133.57 կմ/ժ[7][9]

Մշակույթում խմբագրել

2006 թվականի նոյեմբերին թողարկվել է Lawnmower Racing Mania 2007 համակարգչային խաղը Xbox և PC հարթակների համար[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ««Гонки на газонокосилках — самый дешёвый мотоспорт» Membrana.Ru, 18 июня 2002». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  2. ««Big Men on Their Tiny Tractors» Popular Science, 21 May 2002». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  3. 3,0 3,1 3,2 ««На покос, господин граф!» Популярная механика, № 116, июнь 2012». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  4. 4,0 4,1 4,2 ««USLMRA Lawn Mower Racer Bobby Cleveland Sets New Land Speed Record»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  5. 5,0 5,1 5,2 ««Honda claims lawn mower top speed record» FoxNews, 2 апреля 2014». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  6. 6,0 6,1 «Project Runningblade — the 100mph lawnmower». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  7. 7,0 7,1 «Fastest lawnmower: Norwegian team breaks Guinness World Records record». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  8. ««Honda demonstrates spirit of innovation by setting fastest lawnmower world record» Guinness World Records, 2 апреля 2014». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  9. ««Fastest lawnmower» Guinness World Records». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  10. ««Lawnmower Racing Mania 2007» Wikipedia». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.