Բացել գլխավոր ցանկը

«Գազանորսը, կամ պատերազմի առաջին արահետը» (անգլ.՝ The Deerslayer, or The First WarpathՋեյմս Ֆենիմոր Կուպերի առաջին (շարքի ներքին ժամանակագրության տեսանկյունից) գիրքը Հյուսիսային Ամերիկայի գաղութացման մասին, որը գրվել է 1841 թվականին։ Բազմիցս էկրանավորվել է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև Խորհրդային Միությունում։

Գազանորսը
The Deerslayer
1989 CPA 6128.jpg
Խորհրդային Միության նամականիշ «Գազանորսը» վեպին նվիրված պատկերազարդմամբ
ԵնթավերնագիրՊատերազմի առաջին արահետը
ՀեղինակՋեյմս Ֆենիմոր Կուպեր
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրարկածային գրականություն, պատմավեպ և Ամերիկայի գաղութացում
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Չունգաչգուկ և Նատանիել Բամպո
Ստեղծման տարեթիվ1841
Նկարագրում էՆյու Յորք
ՇարքԿաշվե գուլպա
ՆախորդՀետախույզը
ԵրկիրFlag of the United States (1795-1818).svg ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1841
Թարգմանիչ հայերենԹ. Գրից
ԳՄՍՀ978-0-674-05767-8
The Deerslayer Վիքիպահեստում

ՍյուժենԽմբագրել

1744 թվական[1]։ Պատահականորեն իրար հանդիպած երկու լրիվ տարբեր մարդիկ՝ Հարրի Մարչը՝ Անհանգիստ մականունով, ու երիտասարդ որսորդ Նատի Բամպոն՝ Գազանորս մականունով, ուղևորվում են դեպի Առկայծող հայելի կոչվող լիճ։ Գազանորսը պետք է օգներ իր ընկեր մոհիկան Չինգաչգուկին հուրոնների ձեռքից ազատել իր սիրելիին՝ Ուա-թա-Ուային, իսկ Հարրին ապարդյուն փորձում է հասնել գեղեցկուհի Ջուդիտ Հաթերին, ով այդ լճում ապրում էր քրոջ ու ծեր հոր[2]՝ Թոմասի հետ։

Հուրոնների ցեղի հետ բախումների ժամանակ Գազանորսը նոր մականուն է ստանում` Բազեի աչք։ Չինգաչգուկին հաջողվում է ազատել Ուա-թա-Ուային։ Հեթի Հաթերը զոհվում է թափառող փամփուշտից։ Թոմաս Հաթերը կենդանի զրկվում է գլխամաշկից։ Հուրոնների ամբողջ ցեղը ոչնչացվում է։

ՀերոսներԽմբագրել

  • Նատանիել Բամպո (Գազանորս) — գլխավոր հերոս, որսորդ, հնդկացիների գիտակ։
  • Հարրի Մարչ (Անհանգիստ) — 26-28 տարեկան երիտասարդ` 6 ֆուտ և 4 դյույմ հասակով, թիկնեղ, բարի ու գեղեցիկ դեմքով, կոպիտ շարժուձևով։
  • Չինգաչգուկ — մոհիկան ցեղի հնդկացի։
  • Ուա-թա-Ուա — դելավար ցեղի հնդկուհի։ Չինգաչգուկի սիրելին։ Առևանգված էր հուրոնների կողմից։
  • Ջուդիտ Հաթեր (ավագ) — աղջիկների մայրը։ Մահացել է վեպում նկարագրված իրադարձություններից երկու տարի առաջ։ Թաղված է լճում։
  • Ջուդիտ Հաթեր (կրտսեր) — 19-ամյա աղջիկ[3], Հաթեր քույրերից ավագը։ Աշխույժ է, պերճախոս, խոհուն, խորամանկ, գեղեցիկ, ունայն։ Հնդիկների կողմից ստացել է «Վայրի վարդ» մականունը, ինչը ստույգ գնակարագրում է նրա ներքինն ու արտաքինը։
  • Հեթի Հաթեր — Հաթեր քույրերից կրտսերը։ Մոհոկե նավատորմի սպաները նրան տվել էին «Այդպես է ցույց տալիս կողմնացույցը» կեղծանունը, իսկ հնդիկները նրան «Խոնարհված շուշան»[4] էին ասում խելապակասության պատճառով։ Բարեպաշտ է, հեզ, միամիտ, պարզամիտ։
  • Թոմաս Հաթեր — Երիտասարդ ժամանակ Քիդդա անունով ծովահենի մտերիմ ընկերն էր։ 15 տարի լճում ապրելու պատճառով ստացել էր «Լողացող Թոմ» և «Ջրային առնետ» մականունները։ Պահանջում էր, որ իրեն համարեն լճի միակ տիրակալ։ Լճի կենտրոնում լողացող տուն էր կառուցել, որը կոչվում էր «Ջրային առնետի ամրոց», ու տապան, որի կառուցման համար օգտագործել էր հարթահատակ զբոսանավ[5]։
  • Ռայվենոկ — «Պառակտված կաղնի», հուրոնների առաջնորդներից մեկը։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Այս ստեղծագործության մեջ նկարագրված իրադարձությունները տեղի են ունեցել 1740-ից 1745 թվականներին» (Ֆենիմոր Կուպեր «Գազանորսը», էջ. 12).
  2. Վեպի վերջում պարզվում է, որ Թոմաս Հաթերը աղջիկների խորթ հայրն է
  3. «Ջուդիտն արդեն տղամարդկանց ուշադրության կենտրոնում էր, երբ նա ընդամենը 15 տարեկան էր, այսնքն դեռևս հինգ տարի առաջվանից» (Ֆենիմոր Կուպեր «Գազանորսը», 2009, էջ 20)
  4. Ֆենիմոր Կուպեր «Գազանորսը», 2009, էջ 21-22
  5. Ֆենիմոր Կուպեր «Գազանորսը», 2009, էջ 52