Գագիկ Մանուչարյան
Գագիկ Գևորգի Մանուչարյան (հունիսի 5, 1941, Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նյարդաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1996):
Ծնվել է | հունիսի 5, 1941 (83 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1965) |
Մասնագիտություն | նյարդաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1996) |
Աշխատավայր | Կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման ինստիտուտ |
Կենսագրություն
խմբագրելԳագիկ Մանուչարյանը ծնվել է 1941 թվականի հունիսի 5-ին, Գորիս քաղաքում։ 1965 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1969 թվականից աշխատում է Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի նյարդաբանության բաժանմունքում, 1985-2005 թվականներին եղել է վարիչ, 2005 թվականից՝ առաջատար գիտաշխատող[1]։
Աշխատանքները վերաբերում են նյարդաանոթաբանությանը, նյարդաքիմիային, բնական և ձևափոխված ֆիզիկական գործոնների բուժիչ ազդեցության մեխանիզմներին, ծայրամասային նյարդային համակարգի վնասվածքային, նյութափոխանակային, ողնաշարի կազմափոխանակության ախտահարումների, մեջքացավերի ու նյարդարմատաբորբերի բուժման արդյունավետ նոր եղանակների մշակման և գործնական բժշկության մեջ ներդրման հարցերին։ Հեղինակ է գիտագործնական և մեթոդական ձեռնարկների[1]։
Անդամակցություն
խմբագրելՊարգևներ
խմբագրել- Հունգարիայի «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ֆիրմայի «Հանուն ապագա սերունդների առողջ զարգացման» ոսկե մեդալ (2000)[1]: