Գագիկ Մանուկյան

հայ նկարիչ

Գագիկ Մանուկյան (ապրիլի 20, 1952(1952-04-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Գագիկ Մանուկյան
Ի ծնեԳագիկ Մանուկյան
Ծնվել էապրիլի 20, 1952 (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Չեխիա
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջաննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

1976 թվականին ավարտել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1982 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ Նրա արվեստում աչքի է ընկնում էքսպրեսիոնիզմը, կուբիզմը և աբստրակտ ոճը[1]։

1980-ականներին եղել է մի շարք ֆիլմերի նկարիչ՝

  • «Հյուրանոց Տատիկ», 1980
  • «Բաժանում սատանայի հետ», 1981
  • «Արձակուրդներ ծովափին», 1986
  • «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ», 1987

1996 թվականից բնակվում և ստեղծագործում է Չեխիայում։ Համագործակցել է «Miro Gallery» ընկերության հետ Բեռլինում և Պրահայում։ Աշխատանքները գտնվում են Հայաստանի և արտերկրի բազմաթիվ պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։ 2012 թվականին Երևանում ունեցել է անհատական ցուցահանդես[2]։

Պարգևներ խմբագրել

  • Մասարիկ գեղարվեստի ակադեմիա, Պրահա, 1996
  • Franz Kafka եվրոպական արվեստագետների դիպլոմ, 1999
  • Սալվադոր Դալի մրցանակ, 2000

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Աբստրակտ, ժամանակակից արվեստ, Գագիկ Մանուկյան
  2. «Գագիկ Մանուկյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել