Գագիկ Խաչատուրյան

հայ ազատամարտիկ, երգիչ

Գագիկ Սուրենի Խաչատուրյան (փետրվարի 3, 1997(1997-02-03), Երևան, Հայաստան - հոկտեմբերի 2, 2020(2020-10-02)[1]), հայ երգիչ, Արցախյան երկրորդ պատերազմի ազատամարտիկ։

Գագիկ Խաչատուրյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 3, 1997(1997-02-03)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Մահացել էհոկտեմբերի 2, 2020(2020-10-02)[1] (23 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտություներգիչ և ազատամարտիկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1997 թվականի փետրվարի 3-ին Երևանում։ Մանկության տարիներին ընտանիքով տեղափոխվել է Թբիլիսի։

2003 թվականից հաճախել է Թբիլիսիի թիվ 104 դպրոց։

2004 թվականին դարձել է «Փոքրիկ հայեր» երգչախմբի անդամ։

2007 թվականին վերադարձել է Երևան։ Նույն թվականից ուսումը շարունակել է Երևանի Ն. Սաֆարյանի անվան թիվ 164 հիմնական դպրոցում։ Դպրոցին կից հաճախել է Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրի բաժին և ավարտել այն կարմիր դիպլոմով։

2007- 2009 թվականներին սովորել է Հայաստանի երգի պետական թատրոնին կից դպրոց ստուդիայի վոկալ բաժնում։

2011 թվականին մասնակցել է Գյումրիում կայացած երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնին՝ որպես դաշնակահար, և պարգևատրվել է վկայագրով։

2012 թվականին, մասնակցելով «Ռուսաստանի սիրված երգեր» մրցույթ-փառատոնին, հաղթել է և պարգևատրվել դիպլոմով։

2012 թվականից հաճախել է Երևանի Թ.Կրպեյանի անվան թիվ 62 ավագ դպրոց։

2014 թվականին հիմնել է երաժշտական խումբ, որն ամեն տարի ներկայացրել է Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող երգերի cover տարբերակները։

2015 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժին։

2016 թվականին մասնակցել է «Իքս Ֆակտոր» հեռուստաերաժշտական մրցույթին։

2018 թվականին եղել է Ֆրանկոֆոնիայի տասնյոթերորդ գագաթնաժողովի ռեժիսորի օգնական։

2018 թվականին դարձել է «Divisi choir» երգչախմբի անդամ։

2018 թվականից սկսել է երգել Երևանի Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցում։

2018-2019 թվականներին Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ եղել է ռեժիսորի օգնական։

2019 թվականին Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխատել է որպես միմանսի դերակատար։

2019 թվականին ընտրվել է Երևանի կոնսերվատորիայի ուսանողական խորհրդի նախագահ։

2019 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵՊԿ-ն և ընդունվել ԵՊԿ վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողության բաժնի մագիստրատուրա։

Զինվորական ծառայություն խմբագրել

2019 թվականին Գագիկ Խաչատուրյանը անցել է պարտադիր զինվորական ծառայության Մեխակավանում։ Ստացել է կրտսեր սերժանտի կոչում։ Արցախյան Երկրորդ պատերազմում ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում անմահացել է[2]։ Պատերազմի ընթացքում հրամանատարել է ջոկ։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար հետմահու շնորհվել է Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիայի բարձրագույն կոչում՝«ԱՍՊԵՏ» շքանշան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ։ Երգիչ
  2. «Գագիկ Սուրենի Խաչատուրյան (1997-2020) #ՄերՀերոսները». Առավոտ լուսո.

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել