Գագարինի փողոց (Սովետսկ)

փողոց Սովետսկում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագարինի փողոց (այլ կիրառումներ)

Գագարինի փողոց (ռուս.՝ Улица Гагарина), Սովետսկ քաղաքի ամենալայն և հին փողոցը։ Անվանվել է ի պատիվ առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի։ Այս փողոցով է անցնում քաղաքի հասարակական տրանսպորտի հիմնական ուղևորատար երթևեկությունը. փողոցը քաղաքի հիմնական տրանսպորտային զարկերակներից մեկն է։ Երկարությունը կազմում է մոտ 800 մետր (արևմուտքից արևելք)[1]։

Գագարինի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՍովետսկ
Երկարություն840 ± 1 մետր
Անվանվել էՅուրի Գագարին

Պատմություն խմբագրել

 
Գերմանական փողոցը մինչև պատերազմը

Փողոցը ծագել է հին ճանապարհից, որը 14-րդ դարում միավորել է Տիլզիտ և Շպլիտտեր ամրոցները։ Աստիճանաբար այս փողոցում սկսել են կառուցել քարե տներ։ 1540 թվականին փողոցը կոչվել է Երկար նրբանցք (Lange Gasse), հերցոգ Ալբրեխտի կողմից Տիլզիտի քաղաքային կարգավիճակ ստանալուց հետո 1552 թվականին փողոցը կոչվել է Գերմանական նրբանցք (Deutsche Gasse), որը հետագայում դարձել է Գերմանական փողոց (Deutsche Strasse): Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ մաքրել են կուտակված անպետք ապրանքները, փողոցը հայտնի է դարձել որպես Լայն, և միայն չորս և հինգհարկանի շենքերի կառուցումից հետո՝Գագարինի փողոց։

Փողոցի հին տեսքը զգալիորեն փոփոխվել է, և այժմ քիչ բան կա, որ կարող է պատմել նրա եզակի միջնադարյան ուրվագծի մասին։

Քաղաքի շենքերից և կառույցներից շատերը կորել են. Գերմանական (կարգի) եկեղեցին, քաղաքապետարանի շենքը, Մաքսիմիլիան ֆոն Շենկենդորֆի հուշարձանը, Ֆալկեն դեղատունը, Բլաուրոկի տունը, «Կայզերհոֆ» հյուրանոցը, մուտքի մոտ երկու առյուծի քանդակներ ունեցող տունը (կառուցված է եղել հին ֆրանցիսկան վանքի հիմքերի վրա), Նապոլեոնի տունը։

Տեսարժանություններ խմբագրել

Փողոցի դիրքը խմբագրել

Փողոցը սկսվում է Ժուկովի հրապարակից, անցնում Նևսկու փողոցով՝ շարժվելով արևելքից դեպի արևմուտք։

Հատվող փողոցներ խմբագրել

  • Շևչենկոյի փողոց
  • Գերցենի փողոց
  • Յանտարնի նրբանցք
  • Բարեկամության փողոց
  • Մամին-Սիբիրյակի փողոց
  • Գոնչարովի փողոց
  • Կոմսոմոլսկայա փողոց

Տրանսպորտ խմբագրել

Ավտոբուսի երթուղիներ՝ №2, №5, №6

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել