Վաճառականների ընկերության պահեստներ

Վաճառականների ընկերության պահեստներ (ռուս.՝ Склады купеческого общества), Կալինինգրադի տարածաշրջանի և Ռուսաստանի ճարտարապետական հուշարձան։ Գտնվում է Սովետսկ քաղաքում, եվրոպական ոճի պահպանված տուն-պահեստ է։ Կառույցը համարվում է Սովետսկ քաղաքի մշակութային ժառանգության օբյեկտ։

Վաճառականների ընկերության պահեստներ
Տեսակտեսարժան վայր և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍովետսկ
Հիմնադրված է1835
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մշակութային ժառանգության հայտնաբերված օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն

խմբագրել
 
Фахверковое здание сейчас

Մշակութային ժառանգության օբյեկտ հանդիսացող վաճառականների ընկերության պահեստները կառուցվել է 1835 թվականին Թիլզիտում`Հյուսիսային Եվրոպայում հայտնի ֆախվերկ ոճով։ Գտնվում է գրեթե Նեման գետի ափին, Լուիզա թագուհու կամրջի հարևանությամբ։

Օգտագործվում է նախնական նշանակցության համար`որպես շինանյութերի պահեստ։ Չնայած հնամաշ արտաքին տեսքին, շենքը տպավորիչ տեսք ունի, ուստի մեծ հետաքրքրություն է առաջացնում քաղաքի զբոսաշրջիկների և այցելուների շրջանում։

Երկաթուղայինների երկու շենքերը քանդելուց հետո այն կառույցը Կալինինգրադի մարզում պատմական ֆախվերկ կոնստրուկցիայով կառուցված միակ օրինակն է, որի ներկայիս վիճակը մտահոգում է Սովետսկ քաղաքի հասարակությանը[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել