ԳՏՀ-ի սոցիալական հետևանքներ

ԳՏՀ-ի սոցիալական հետևանքներըԽմբագրել

Գիտատեխնիկական հեղափոխությունը համընդգրկուն երևույթ է և որոշիչ ազդեցություն է թողնում հասարակական կյանքի բոլոր ոլորտների վրա՝ տնտեսություն,քաղաքականություն, մարդկանց աշխատանքային պայմաններ և կենցաղ, հոգևոր մշակույթ,գաղափարախոսություն,հոգեբանություն: Այն վերափոխել է և շարունակում է վերափոխել արդի հասարակությունը։ Սոցիալական ծախսերի ավելացումը և աշխատավարձերի բարձրացումը հանգեցրին նրան, որ մարդիկ դարձան զանգվածային արտադրության ապրանքների սպառողներ։ Մարդկանց կենսակերպի անբաժան ուղեկիցը դարձան ավտոմեքենան, սեփական բնակարանը, սառնարանը, հեռուստացույցը, հեռախոսակապը, սպասարկման և ծառայությունների անսպառ ոլորտը։

Արևմտյան Եվրոպայում նվազագույն մակարդակի հասավ գործազրկությունը։ Արդի արտադրական գործընթացներում անհամեմատ աճել է մարդկային գործոնի դերը։ Դա հանգեցրեց աշխատող ուժի կրթական և մասնագիտական մակարդակի կտրուկ բարձրացման, աճեց մոտավոր աշխատուժի պահանջարկը։ Մտավոր աշխատանքով զբաղվողները կազմեցին հասարակական մի ստվար զանգված։ Քաղաքային բնակչության արագ աճի պայմաններում մեծացավ նաև ծառայությունների ու առևտրի ոլորտներում զբաղված մարդկանց թիվը։ Նրանք այժմ ավելի շատ են, քան արդյունաբերության և տրանսպորտի ոլորտնորում աշխատողները։ Թվարկված սոցիալական շերտերը միասին ձևավորում են, այսպես կոչված, միջին խավը, որն արդի զարգացած հասարակություններում կազմում է բնակչության երկու երրորդը և ավելին։

Միջին խավի հասարակական դերի շարունակական աճը հանգեցրեց փոփոխության արդյունաբերական հասարակության նաև սոցիալական կառուցվածքում։ Բանվոր դասակարգն այսօր զարգացած երկրներում այլևս մեծամասնություն չի կազմում։ Բուրժուիայի և պրոլետարիատի միջև ընթացող դասակարգային դիմակայությամբ բնութագրվող նախորդ՝ արդյունաբերական հասարակությունը վերափոխվել է բազմաշերտ կառուցվածք ունեցող նոր հասարակության։

ԱղբյուրներԽմբագրել

Համաշխարհային պատմություն 12. Հումանիտար հոսք [1]

  1. http://lib.armedu.am/resource/1761