ԳՀԱԿ Դեմոկրիտոս կամ Գիտական հետազոտությունների ազգային կենտրոն Դեմոկրիտոս (հուն․՝ Εθνικό Κέντρο Έρευνας Φυσικών Επιστημών (Ε.Κ.Ε.Φ.Ε.) "Δημόκριτος"), միջուկային հետազոտությունների հունական ինստիտուտ, որտեղ կատարվում են նաև այլ բնագավառների հետազոտություններ, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպությունների մակարդակով։ Գիտահետազոտական կենտրոնը տեղակայված է Հունաստանի Ագիա Պարասկևի արվարձանում (հուն․՝ Αγία Παρασκευή), որտեղ աշխատում են 1000 -ից ավելի հետազոտողներ, ինժեներներ և վարչակազմակերպչական անձնակազմ։

ԳՀԱԿ Դեմոկրիտոս
ԳՀԱԿ Դեմոկրիտեսի Միջուկային ֆիզիկայի և տարրական մասնիկների ինստիտուտի մուտք

Աթենքի պրեֆեկտուրայի Ագիա Պարասկևի արվարձան
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ և կազմակերպություն
Երկիր Հունաստան
ՀապավումԳՀԱԿ Դեմոկրիտոս
հուն․՝ Ε.Κ.Ε.Φ.Ε. "Δημόκριτος"
Հիմնադրված1959
Անվանված էԴեմոկրիտես
Անձնակազմ1000-ից ավել
Կայքdemokritos.gr(անգլ.)
Նախկին անվանում(ներ)Միջուկային հետազոտությունների կենտրոն

Կողմնորոշված է գիտության և տեխնիկայի մի քանի ուղություններով։ Սկսել է աշխատել 1961 թվականից, որպես պետական ձեռնարկություն Միջուկային հետազոտությունների կենտրոն Դեմոկրիտես անվամբ։ Անվանումը տրվել է, գիտահետազոտական միջուկային ռեակտորի շահագործումը սկսելուց հետո, որը Հունաստանի միակ միջուկային ռեակտորն է և ղեկավարվում է Դեմոկրիտոս ԳՀԱԿ կողմից։

Պատմություն խմբագրել

Դեմոկրիտոս կենտրոնը հիմնադրվել է 1959 թվականին որպես միջուկային հետազոտությունների կենտրոն։ Կենտրոնի նախնական նպատակն էր միջուկային հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացումը խաղաղ նպատակներով։ Ինստիտուտի անունը տրվել է ի պատիվ հույն փիլիսոփա Դեմոկրիտեսի։ 1961 թվականի հուլիսի 27-ին շահագործման է հանձնվել GGR-1 տեսակի հետազոտական ռեակտորը, որի հզորությունը 1971 թվականին աճել է մինչև 5 մեգավատտ։ 1985 թվականին ինստիտուտը ստացել է անկախ վարչական հիմնարկի կարգավիճակ և վերանվանվել է Գիտահետազոտական Ազգային կենտրոն Դեմոկրիտես։ Այն առանձին կազմակերպություն է դարձել Հետազոտությունների և տեխնոլոգիաների Գլխավոր քարտուղարության ղեկավարությամբ (GSRT), միաժամանակ պահպանելով վարչաֆինանսական անկախությունը[1]։

Տեղակայում խմբագրել

Դեմոկրիտոս կենտրոնը գտնվում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքի կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Ագիա Պարասկևի արվարձանում։ Գիտահետազոտական կենտրոնը զբաղեցնում է շուրջ 150 հեկտար տարածք, որի 35 000 մ² -ի վրա կազմակերպության շինություններն են։

Գիտահետազոտական ինստիտուտներ խմբագրել

ԳՀԱԿ Դեմոկրիտոս կենտրոնի գիտահետազոտական գործունեությունը համակարգվում է 8 անկախ ինստիտուտներով.

Միջուկային տեխնոլոգիաների ճառագայթային պաշտպանության Դեմոկրիտոսի ինստիտուտը ղեկավարում է Հունաստանի միակ Միջուկային ռեակտորը` 5 մեգավատտ հզորությամբ հետազոտական ռեակտորը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. NATIONAL CENTER FOR SCIENTIFIC RESEARCH "DEMOKRITOS". Արխիվացված 2016-02-08 Wayback Machine Դեմոկրիտոս ԳՀԱԿ կառուցվածքի սխեմա (անգլ.)
  2. NATIONAL CENTER FOR SCIENTIFIC RESEARCH “DEMOKRITOS”. Scientific Report 2009 Գիտական հաշվետվություն (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԳՀԱԿ Դեմոկրիտոս» հոդվածին։