Բրու Բենջամեն Անգուա (ֆր.՝ Brou Benjamin Angoua, նոյեմբերի 28, 1986(1986-11-28)[2][3], Anyama, Աբիդջան, Կոտ դ'Իվուար), իվուարցի ֆուտբոլիստ, «Գենգամ»-ի և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի պաշտպան։

Բրու Անգուա
Քաղաքացիությունը  Կոտ դ'Իվուար և  Ֆրանսիա[1]
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 28, 1986(1986-11-28)[2][3] (37 տարեկան)
Ծննդավայր Anyama, Աբիդջան, Կոտ դ'Իվուար
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Անգուան ծնվել է Անյամայում, Աբիջանի արվարձանում։ 2000 թվականից մինչև 2004 թվականը խաղացել է «Թոումոդի» ակումբի երիտասարդական թիմում։ Պրոֆեսիոնալ մակարդակով սկսել է հանդես գալ «Աֆրիկա Սպորտս»-ում։ Երկու մրցաշրջանի ընթացքում խաղացել է 41 մրցախաղեր, որից հետո տեղափոխվել է Եվրոպա՝ ոչ այնքան հայտնի հունգարաական «Գոնվեդ»։

Հունգարիայում կոտդիվուարցին անցկացրել է չորս տարի և եղել է հիմնական կազմի խաղացող։ «Գոնվեդ»-ի կազմում Անգուան խաղացել է 79 խաղ։ 2010 թվականի հունվարին Բրուն տեղափոխվել է ֆրանսիական «Վալանսյեն»։ 2014 թվականի ամռանը Անգուան տեղափոխվել է «Գենգամ»՝ ազատ գործակալի իրավունքով։ Նոր ակումբի կազմում առաջին մրցաշրջանի ավարտից հետո մարզիկը նրանց հետ երեք տարով նոր պայմանագիր է կնքել[4]։

Միջազգային խմբագրել

Անգուան խաղացել է Կոտ դ'Իվուարի՝ տարբեր տարիքային հավաքականներում, ներառյալ օլիմպիական թիմում, որի կազմում նա հանդես է եկել Պեկինի Օլիմպիադայի ժամանակ։

2009 թվականից նա ազգային հավաքականի խաղացող է։ Հանդես է եկել Աֆրիկյան ժողովուրդների Գավաթ-2010-ում։ Ներառնվել է 2010 թվականի Աշխարհի Առաջնության հայտում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. «Benjamin Angoua prolonge trois ans avec Guingamp» (ֆրանսերեն). L'Équipe. 2015 թ․ ապրիլի 29. Վերցված է 2016 թ․ հունվարի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրու Անգուա» հոդվածին։