Բրունեյի թանգարան
Բրունեյան թանգարան[1], Բրունեյի ազգային թանգարան, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Բանդար Սերի Բեգավանում։
Բրունեյի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բանդար Սերի Բեգավան և Kampong Kota Batu? |
Ղեկավարության նստավայր | Բանդար Սերի Բեգավան, Բրունեյ |
Հիմնադրվել է | 1965 |
Կայք | museums.gov.bn/bangunan.htm |
![]() | |
![]() |
Թանգարանի ցուցադրությունը ծանոթացնում է զբոսաշրջիկներին տեղի բնակչության մշակույթի և սովորույթների հետ, սուլթանատի պատմությանը, Բրունեյի նավթի և գազի արդյունաբերության կայացմանը։
Սրահներում ներկայացված են Ղուրանի եզակի օրինակներ, հնագույն կերամիկա, գորգեր, ապակե և պղնձե իրեր, հնաոճ թնդանոթներ և դաշույններ, հնագույն գանձեր, որոնք գտնվել են Բրունեյի ափերին տեղի ունեցած նավաբեկությունների վայրերում։
Ցուցանմուշների մեջ կան այնպիսի հազվագյուտ իրեր, ինչպիսիք են 19-րդ դարի թուրքական երկարաճիտ կոշիկներ` կողմնացույցով, որը կարված էր գուլպայի մեջ, «Աստծո գերեզմանը» սադափե ռոտոնդայի մոդել, տասներորդ դարի ողորմություն հավաքելու բաժակ, Մեծ Մողոլների ժամանակների ադամանդներով պատված զրահներ և զգեստներ։
1969 թվականից թանգարանում հրատարակվում է «Brunei Museum Journal» ակադեմիական ամսագիրը։
Թանգարանի մշտական ցուցադրությունների շարքում են.
- Մուսուլմանական արվեստ
- Նավթ և գազ
- Բնագիտություն
- Բրունեյի ավանդական մշակույթ
- Բրունեյ Դարուսալամ. հնագիտություն և պատմություն
Թանգարանում նաև անց են կացվում ժամանակավոր ցուցադրություններ։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Бандар-Сери-Бегаван / Н. А. Гожева, Э. М. Гуревич, Л. Ф. Пахомова // Анкилоз — Банка. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 749—750. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 2). — ISBN 5-85270-330-3.
Արտաքին հղումներ
խմբագրել- Brunei Museums Department | Brunei Museum
- Lenzi, Iola Museums of Southeast Asia. — Singapore: Archipelago Press, 2004. — С. 200. — ISBN 981-4068-96-9
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունեյի թանգարան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունեյի թանգարան» հոդվածին։ |