Բրոգոլմեր (Բրոհոլմեր), շան տեսակ՝ ճանաչված FCI։

Բրոգոլմեր
Տեսակշան ցեղատեսակ
ԲնաշխարհԴանիա Դանիա
Առանձնահատկություններ
Զանգված52-63 կգ
Հասակ արու75 մետրից ոչ քիչ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Պատմություն խմբագրել

Բրոգոլմերն հին դանիական շուն է, որը հին գերմանացիների հարձակվող շների սերունդն է։ Այս շներն տվեցին նոր սկիզբ մի շարք եվրոպական շների տեսակներին։ Հենց նրանցից էլ եկել է «Դանիական շուն» անվանումը, որի տակ գերմանացիներն հասկանում են գերմանական շուն։

Բրոգոլմերի մաքուր արյունակցական անջատումը տեղի է ունեցել 20֊րդ դարի վերջին՝ Բրոհոլմ Ֆյուն անունով որսորդի կողմից։ Նա հավաքեց շներ ամբողջ աշխարհով, որոնք, ըստ նրա, համապատասխանում էին տեսակային հատկանիշով և ընդունեց դրա հիման վրա ազնվացեղ բաժանումը։ Բրոգոլմերներն մեծ ճանաչում էին վայելում իրենց հայրենիքում և օգտագործվում էին եղնիկների ու մեծ կենդանիների որսորդության համար, մասնավորապես առյուծների ու վարազների։ Նաև օգտագործվում էին որպես պահակային շներ։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին բրոգոլմեր տեսակն մեծ մասամբ անհետացավ, սակայն 1975 թվականին գործարարների մի խումբ՝ կինոլոգ Յու․ Վեյսի (U.Weiss) գլխավորությամբ, մեծ գործունեություն ծավալեց տեսակը հետ բերելու համար։ Ներկայումս շներն հայտնի են Դանիայի սահմաններից ներս։

Հատկանիշներ խմբագրել

Բրոգոլմերներն ունեն մեծ գլուխ՝ լայն գանգային հատվածով ու դնչով, լայն, մեծ կրծքավանդակ, ուղիղ և ուժեղ մեջք, կարճ, հարթ մորթի՝ թույլ զարգացած բրդատակով։ Գույնը բաց դեղին է՝ սև դիմակով, շականակագույն դեղին՝ սև դիմակով՝ թողնելով սև նշաններ կրծքավանդակին, թաթերին և պոչին։

Բնավորությամբ աչալուրջ և անվախ շներ են, շատ հավատարիմ, ոչ ագրեսիվ և վարժվող։ Բայց այդ ամենի հետ մեկտեղ նա մարդամոտ է ու հանգիստ բնավորության տեր և կարող է դառնալ հաճելի տնային ընկեր։

Արտաքին հղումներ խմբագրել