Բրոգլիո եղբայրների կոթող

Բրոգլիո եղբայրների կոթող (ֆիններեն՝ De Broglie -veljesten obeliski), գորշ կանաչավուն մարմարից պատրաստված կոթող, որը տեղադրվել է 1827 թվականին՝ Վիբորգի Մոնրեպո պուրակում գտնվող ժայռի վրա` ի հիշատակ Նապոլեոնյան պատերազմների մարտերում զոհված երկու եղբայրների[1]։


Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ֆրանսիական մեծ հեղափոխության հետևանքով դաշտային մարշալ Վիկտոր դե Բրոգլին իր ընտանիքի հետ հեռացավ Ֆրանսիայից և 1796 թվականից ծառայեց ռուսական բանակում։ Նրա թոռնուհին՝ իշխանուհի Ալեքսանդրիա Սիմպլիցիա դե Բրոլիեն (01/06/1787-03/16/1824), սովորել էր Սմոլնիի ինստիտուտում, իսկ 1811 թվականին նա ամուսնացավ բարոն Պավել Նիկոլայիի հետ և բնակություն հաստատեց նրա Մոնրեպո դաստակերտում։ Նրա երեք եղբայրները ցամաքային շլյախտայական կորպուսում սովորելուց հետո, ծառայում էին ռուսական գվարդիայում (Պրեոբրաժենսկի և Սեմյոնովսկի գնդերում), նրանցից երկուսը՝ Օգյուստ-Սեզարը (Auguste-César de Broglie, 1783-1805) և Շարլ-Ֆրանսուան (Charles-François de Broglie, 1788-1813) մահացան, Օգյուստը ընկավ Աուստեռլիցում, իսկ Շարլը՝ Կուլմում։

 

Կնոջ վաղաժամ մահից հետո բարոն Նիկոլան անգլիացի ճարտարապետ Չարլզ Հիտկոտ Տետամին (1772-1842) պատվիրեց իր եղբայրներին նվիրված հուշարձան կառուցել։ Լեուկատսկի ժայռի վերևում կառուցված կոթողը հաջողությամբ միախառնվեց բնապատկերի հետ և դարձավ Մոնրեպո պուրակի խորհրդանիշերից մեկը։

Երկաստիճան սալիկով պատվանդանի վրա գտնվող հուշարձանը պատրաստել է շվեդ քանդակագործ Էրիկ Գյոթեն (1799-1838)։ Պատվանդանի որմնախորշերում տեղադրված են մարմարե սալիկներ` լատիներեն արձանագրություններով. Հյուսիսային և հարավային կողմերում մակագրությունները նվիրված են Ալեքսանդր I-ին, իսկ արևելյան և արևմտյան կողմում` բարոն Նիկոլայի կողմից դե Բրոգլիո եղբայրների կոթողի տեղադրման մասին։ Կորել է Օգյուստ-Սեզարին նվիրված արևելյան սալաքարը, ինչպես նաև կոթողի հիմքում ասպետական սաղավարտների տեսքով տեղադրված հարթաքանդակները։

Ծովափնյա Լեուկատսկայա (Լեվկադյան) ժայռը կոչվում է հունական Լեֆկաս կղզու անունով (Լեուկա, Լեվկադա), որի վրա հին ժամանակներում գտնվել է Ապոլլոնի տաճարը, որտեղից ամեն տարի նետում էին հանցագործներին որպես քավության նոխազ։ Ըստ լեգենդի՝ բանաստեղծուհի Սապփոն իրեն ծովն է նետել Լեվկադյան ժայռից՝ անպատասխան սիրո պատճառով։ Հենց այստեղից էլ առաջացել է «նետվել Լեվկադյան ժայռից» արտահայտությունը, այսինքն՝ ինքնասպանություն գործել հուսահատությունից։ 1805-1806 թվականներից ժայռի վրա տեղակայված էր Ամուրի տաճարի տաղավարը, որը մինչև 1827 թվականը խարխլվել էր և փոխարինվել էր կոթողով։ Ժայռի գագաթից բացվում է տպավորիչ տեսարաններ դեպի պուրակ։

Կոթողի սալերի վրայի արձանագրություններում օգտագործվում են եղբայրների անունների լատինացված ուղղագրությունը՝ Ավգուստ և Կարլ Բրոգլիո (Broglio): Եղբայրների ծառայակից Ալեքսանդր Չիչերինի հուշերում ազգանունը ներկայացվում է որպես դե Բրոգլիո-Ռեվել։ Այս հնագույն տոհմը սերում է պիեմոնտյան Broglia ընտանիքից ՝ Բրոգլիայից, որի ազգանունը Ֆրանսիայում փոխվել է Broglie կամ Broglio և տարբեր աղբյուրներում այն ներկայացվում է որպես Բրոլի, Բրոյլի, Բրոյլ, Բրոգլիո (դե Բրոլ)։ Այս առումով գրականության մեջ տեղ է գտել «Բրոլի եղբայրների կոթող» անվանումը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.