Բրյուսելի թագավորական հրապարակ

Բրյուսելի թագավորական հրապարակ, պատմական նորդասական հրապարակ Բրյուսելի կենտրոնի մոտ` Բելգիայում։

Բրյուսելի թագավորական հրապարակ
Երկիր Բելգիա
ՏեղագրությունԲրյուսել
ՎայրPentagon? և Royal Quarter?
Միանում էRue Royale - Koningsstraat?, Place des Palais - Paleizenplein?, Impasse du Borgendael - Borgendaalgang?, Rue de Namur - Naamsestraat?, Rue de la Régence - Regentschapsstraat?, Rue du Musée - Museumstraat?, Rue Montagne de la Cour - Hofberg? և Cour des Lions?
Անվանվել էթագավոր
Քարտեզ
Քարտեզ

Հրապարակը կառուցված էր նախկին կայարանում, որը եղել էր գլխավոր շուկան Գուդենբերգ պալատի հարևանությամբ։ Պալատն այրվել է, երբ 1773 թվականի փետրվարի 3-ի գիշերը կրակով է բռնկվել թագավորական համալիրը։ Հրապարակի շուրջ նոր շենքերի կառուցումն սկսվել է 1773-1780 թվականներին ֆրանսիացի ճարտարապետ Գիլես-Բարբարե-Գույմարդի ոճով։ Հրապարակը գրեթե կրկնօրինակում է Ռեյմսի թագավորական պալատը[1]։ 1830 թվականի բելգիական հեղափոխության ընթացքում ներկայիս Բելվու թանգարանի հարևանությամբ հրապարակի արևելյան մուտքի մոտ կանգնեցվում է բարիկադ[2]։ Դրա վրա տեղադրված է երկու թնդանոթ։ 1831 թվականին այդտեղ կատարվելէ Լեոպոլդ I-ի՝ Բելգիայի առաջին թագավորի թագադրությունը։ Հրապարակում են թաղվել Լեոպոլդ III-ը և արքայազն Չարլզը՝ արքայազնը և ռեգենտը 1944-50 -ական թվականներին[3]։

Կառուցվածք խմբագրել

 
Բրյուսելի Արդարադատության պալատը
 
Պալատը 19֊րդ դարի վերջին

Հրապարակի գլխավոր շենքը Սուրբ Ժակ Սուր Կուդրենբերգի եկեղեցին է՝ օծված 1787 թվականին։ Այն նախագծվել է Բարրիի և Գիլես-Բարնաբե Գիմարդի կողմից։ Հրապարակի արևմտյան կողմում գտնվում է Բելգիայի Արվեստի թանգարանի պատկերասրահի գլխավոր շենքը Մագրիտա թանգարանի հարևանությամբ (նաև BELVUE թանգարանը)։ Հրապարակի կենտրոնում է գտնվումԳոտֆրիդ Բուլյոնացու` 1096 թվականի առաջին գյուղացիական արշավանքի առաջնորդի արձանը։ Այն քանդակվել Էժեն Սիմոնիսի կողմից 1848 թվականին, որպեսզի փոխարինի արքայազն Չարլզ Ալեքսանդրի Լոթարինգիացու արձանին, որը քանդակվել էր Ֆրանսիական հեղափոխության համար։

Հասանելիություն խմբագրել

Այս հրապարակը տեղակայված է Բրյուսելի մետրոյից ոչ շատ հեռու՝ Բրյուսելի կենտրոնական կայարանի մոտ։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Fletcher, B: Sir Banister Fletcher's a History of Architecture, p. 821. Architectural Press (1996)
  2. «L'attaque du Parc de Bruxelles par les Volontaires en 1830». B1830.be. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 12-ին.
  3. Laporte, Christian (2014 թ․ նոյեմբերի 23). «Une place encore plus… royale». La Libre Belgique. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրյուսելի թագավորական հրապարակ» հոդվածին։