Բյուրինգ թանգարան (անգլ.՝ Brüning Museum), հայտնի է նաև Լամբայեկեի էնրիկե Բրյունինգի անվան տարածաշրջանային թանգարան անունով։ Հանդիսավոր կերպով բացվել է 1966 թվականին և տեղակայված է Պերուի Լամբայեկե քաղաքի գլխավոր զբոսայգում, երկու մասնաշենքերում։ Այն հիմնադրվել է գերմանացի հետազոտող Հանս Բրյունինգի հավաքածուների հիման վրա[1]։

Բրյունինգ թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Պերու
ՏեղագրությունԼամբայեկե
Ղեկավարության նստավայրԼամբայեկե, Lambayeque Department, Պերու
Հիմնադրվել էհուլիսի 10, 1921
Կայքnaylamp.gob.pe/mnbPage.html(իսպ.)
Քարտեզ
Քարտեզ
Լամբայեկեի թաղման ոսկե դիմակ Բրյունինգի թանգարանում

Բյունինգ թանգարանն ընդարձակ թանգարան է, որը հիմնադրվել է Բրյունիգի հավաքածուների հիման, որոնք նա հավաքվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին տասնամյակներում։ Պերուի կառավարությունն ստացել է այս հավաքածուն 1924 թվականին, Բրյունինգից։ Թանգարանը հարստացվել է բռնագրավումներից, նվիրատվություններից և բացահայտումներից ստացած նմուշներով։ Ամենավերջին ձեռքբերումները նմուշներ են, որոնք ստացվել են «Սիփան տիրակալի» շիրիմից։ Նրա մասունքները և թաղման պարագաները ցուցադրված են թանգարանում։ Ոսկե սենյակը ցուցադրում է արվեստի 500 թանգարան։

Թանգարանը կառուցվել է որպես ժամանակակից և գործառութային կառույց՝ ոգեշնչված 20-րդ դարի ֆրանսիացի ճարտարապետ Լե Կորբյուզիեի աշխատանքներից։ Ավելի քան 1500 նմուշներ վերցված են բնիկ մշակույթներից, այդ թվում` արժեքավոր տեքստիլ հավաքածուներ և կերամիկա Չիմու և Վիկուս մշակույթներից։ Հազարավոր ոսկե առարկաներ պահվում են կնքված սենյակներում, այդ թվում` թաղման պղնձե դիմակներ, հանդիսավոր անոթներ, Մոչե և Չիմու մշակույթների արտասովոր վզնոց և զարդեր, ինչպես նաև` Լամբայեկե մշակույթի նմուշներ։

Թանգարանի այգիներում կա արձան` նվիրված Լամբայեկանոս թագավորության դինաստիայի հիմնադրին` առասպելական Նեյլեմփ կերպարին։ Հիմնական կառույցն ունի չորս մակարդակի հաջորդականություն, որոնք ընդհանուր առմամբ ցուցադրում են ավելի քան 1400 հնագիտական նմուշներ։ Դրանք ներկայացնում են Լամբայեկեի, Մոչեի, Չավինյան, Ինկերի և այլ մշակույթներ։ Ամենակարևոր նմուշներից մի քանիսը թվագրվում են ավելի քան 1000 տարի առաջ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրյունինգ թանգարան» հոդվածին։