Մեյբլ Շոու Բրիջիսի երաժշտական դահլիճ, առավել հայտնի որպես Բրիջիսի դահլիճ կամ Մեծ Բրիջիս (որպեսզի տարբերակվի մոտակա Բրիջիսի երաժշտական սրահից, հայտնի որպես Փոքր Բրիջիս[3]), 2500-տեղանոց սրահ ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Կլերմոնտ քաղաքում գտնվող Պոմոնա քոլեջում։ Այն նախագծել էր Ուիլյամ Թեմփլտոն Ջոնսոնը, իսկ բացումը տեղի էր ունեցել 1932 թվականին։ Այնտեղ բազմաթիվ ներկայացումներ են բեմադրում, թե՛ քոլեջի, թե՛ դրսի այլ խմբեր։

Բրիջիս դահլիճ
ՏեսակԴահլիճ և performing arts building?
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՔլերմոնտ
ՎայրPomona College?
ՍեփականատերPomona College?[1]
Հիմնադրված է1931[2]
Բացված1932[2]
ՃարտարապետWilliam Templeton Johnson?
Արժեք600 000 $
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

 
Մեծ Բրիջիսը 1931 թվականին շինարարության ժամանակ

Սրահը կառուցել էին Քլերմոնտ Քոլեջի համընկերության միասնական նախագծի շրջանակներում։ Այդ սրահի հովանավորներն էին Պոմոնայի 1908 թվականի շրջանավարտներից մեկի՝ Մեյբլ Շոու Բրիջի(,որը մահացել էր երիտասարդ տարիքում[4] հիվանդությունից)ծնողները և Հ. Հ. Թիմկենը՝ Թիմկեն Ռոլեր Բերինգ ընկերության տնօրենը[5][6]։

Ավարտման պահից մինչև Դորըթի Չենդլըրի տաղավարի բացումը՝ 1964 թվականին, այն անշուշտ համարվում էր Հարավային Կալիֆոռնիայից[7] ժամանող նշանավոր այցելուների գլխավոր ընտրությունը։ Այն նաև Արևմտյան Ափի ամենամեծ կոլեգիալ սրահն էր՝ Պոմոնայի երկապատիկ, և Կլերմոնտ[5] քաղաքին հավասար տարողություն ուներ։ Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախումբը հաճախ էր այնտեղ ելույթ ունենում[7]։

Սրահը վերանորոգվել է 1975-1977 թվականներին սեյսմիկ արդիականացման և կոսմետիկ վերանորոգման համար[8][9]։ 2007 թվականին վերահսկողությունը փոխանցվել է Պոմոնա համընկերությանը անհատապես[10][11][12]։

Պոմոնայի 2015 թվականի գլխավոր հատակագիծը Մեծ Բրիջիսը որակավորում է որպես «շենք, որը տարբերվում է քոլեջի տարբերվող մթնոլորտը ստեղծելու համար», և նկարագրում է այն, որպես քոլեջի տարածաշրջանային քաղաքացիական գործունեության խորհրդանշան[13]։ Քոլեջի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին 2015 թվականի զեկույցը ընդունում է, որ այն իրավասու է ընդգրկվել Պատմական Վայրերի Ազգային ռեգիստրում[14], չնայած 2020 թվականի դրությամբ քոլեջը դեռ չի դիմել ընդգրկվելու համար։ 2017 թվականին Ջոն Նոյմերը՝ որը աշխատում էր Կլերմոնտ Քուրիրերի համար, զարմանք հայտնեց, որ այն չի ընդգրկվել[15]։

Ճարտարապետություն խմբագրել

 
Մեծ Բրջիսը, որը երևում է Մարսթոնի քառանկյան մյուս կողմից

Մեծ Բրիջը Մարսթոնի քառանկյան արևելյան կողմի՝ Պոմոնայի համալսարանի կենտրոնական հատվածի հիմնական տեսողական կետն է։ Այն կառուցվել է Վերածննդի ոճով, Հյուսիսային Իտալիային[9] բնորոշ ոճին համահունչ և ներառում է Արտ Դեկո տարրեր[4]։ Այն մեծ սյունասրահներ ունի առջևից և երկու կողմից՝ կամարակապ սյուներով[16], ինչպես նաև գլխավոր մուտքի ներսում ՝ մեծ պաշտոնական ճեմասրահ։ Շենքի ֆրիզի վրա փորագրված են հինգ հայտնի կոմպոզիտորների անուններ[5]․ այն դարձել է 1975 թվականին տեղի ունեցած կատակի թիրախ, երբ Ֆրեդերիկ Շոպենի պատվին արված մակագրությունը փոխարինվել է Ֆրենկ Զապպայի պատվին արված մակագրությամբ[8][17][18]։

Սրահը նախատեսված է 2494 մարդու համար, ներառյալ 500 տեղանոց կոնսուլային պատշգամբը[9]։ Չկան օժանդակ սյուներ, ինչը հնարավորություն է տալիս բոլոր նստածներին վայելել 62×36 ոտնաչափ (19×11 մ) նախաբեմի բացվող տեսարանը[5]։ Նկուղում պատմական ցուցանմուշ կա[19]։

Առաստաղ խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Interior of Big Bridges, showing the ceiling mural

Իտալո-ամերիկացի նկարիչ Ջոն Բ․ Սմերալդիի որմնանկարը ծածկում է 22,000 քառակուսի ոտնաչափ (2000 մ²) դահլիճի պարաբոլիկ գմբեթավոր առաստաղը[9]։ Այն պատկերում է արծաթապատ և ոսկեպատ[20] տարբեր համաստեղություններ, գունատ կապույտ ֆոնի վրա[5]։

Կիրառում խմբագրել

 
Ճանաչողական հանդիպում Պոմոնայի 2020 թվականի ուսանողերի համար Մեծ Բրիջիսում

Մեծ Բրիջիսը հյուրընկալում է քոլեջի տարբեր միջոցառումներ և ներկայացումներ, ներառյալ ճանաչողական դասընթացներ, համերգներ և հյուր խոսնակների հետ դասախոսություններ։ Քոլեջը նաև վարձակալության հիմունքներով դահլիճը տալիս է դրսից եկած խմբերի։ Մի շարք ֆիլմեր և հեռուստաշոուներ օգտագործել են դահլիճը նկարահանումների համար[21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.pomona.edu/timeline/2000s/2007
  2. 2,0 2,1 https://www.pomona.edu/administration/bridges-auditorium/about
  3. Allen, David (2015 թ․ հոկտեմբերի 3). «Bridges Hall of Music hits right notes for 100 years». Inland Valley Daily Bulletin. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
  4. 4,0 4,1 Neiuber, John (2020 թ․ հունիսի 2). «Bring life back to the Village with walking tour». Claremont Courier. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «1931». Pomona College Timeline (անգլերեն). Pomona College. 2014 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. «Colleges plan new buildings». Los Angeles Times (անգլերեն). 1928 թ․ սեպտեմբերի 7. էջ 36. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  7. 7,0 7,1 Rhodes, Mick (2017 թ․ օգոստոսի 22). «Colleges put Claremont in the spotlight». Claremont Courier. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
  8. 8,0 8,1 «1975». Pomona College Timeline. Pomona College. 2014 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «About Bridges Auditorium». Pomona College (անգլերեն). 2015 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  10. Gordon, Larry (2008 թ․ ապրիլի 21). «A departure sadly noted». Los Angeles Times. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  11. «1994». Pomona College Timeline. Pomona College. 2014 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  12. «2007». Pomona College Timeline. Pomona College. 2014 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  13. «Pomona College 2015 Campus Master Plan» (PDF). Pomona College. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  14. «Pomona College 2015 Campus Master Plan Recirculated Draft Environmental Impact Report». City of Claremont. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  15. Neiuber, John (2017 թ․ հունվարի 13). «The National Register of Historic Places». Claremont Courier. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  16. Finkel, Jori (2012 թ․ հունվարի 18). «James Turrell on Burning Bridges, part of January's PST festival». Los Angeles Times. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  17. Allen, David (2013 թ․ փետրվարի 9). «Who really composed Frank Zappa prank of the '70s?». Inland Valley Daily Bulletin. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  18. Kendall, Mark. «A Carefully Calculated Caper» (PDF). Pomona College Magazine. No. Fall 2012. Pomona College. էջեր 16–19. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  19. Wood, Mark (2017 թ․ հունիսի 28). «Big Bridges Hall of Fame». Pomona College Magazine. Pomona College. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  20. «John B. Smeraldi». Bridges Auditorium - Pomona College. Facebook. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  21. «Movies and Television at Bridges Auditorium». Pomona College. 2015 թ․ ապրիլի 7. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել